
Վաճառքի բաժնի ղեկավար / կահույքի խանութ սրահում/
Նոր Փրոջեկտս ՍՊԸ
Նկարագրություն
"Նոր Փրոջեկտս" ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի բաժնի ղեկավարի՝ նորաբաց կահույքի խանութ սրահում աշխատելու համար:
Պարտականություններ
- Խանութի թիմի աշխատանքի կազմակերպում և վերահսկում
- Կահույքի դիզայներներ աշխատանքի համակարգում
- Վաճառքի գործընթացի կազմակերպում
- Հաճախորդների հետ անմիջական շփման իրականացում
- Պատվերների ընդունում
- Հաճախորդներին գնառաջարկների տրամադրում
- Արտադրամասի հետ սերտ համագործակցում
- Հումքի գնումների գործընթացի կազմակերպում
- Վաճառքի պլանների կազմում
- Վաճառքի ծավալների ավելացում
- Շուկայի ուսումնասիրություն
- Վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Պայմանագրերի և այլ պաշտոնական փաստաթղթերի հետ աշխատանք
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը կահույքի արտադրամասում ցանկալի է
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում ցանկալի է
- Մեծ ծավալով ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն
- MS office-ի բավարար իմացություն:
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրությունը նշված էլ. հասցեին:
Nor Projects ՍՊԸ-ն հիմնադրված լինելով 2018 թվականին, զբաղվում է տարբեր տեսակի կահույքների արտադրությամբ` խոհանոցի, ննջասենյակի, հյուրասենյակի, նախասրահի, գրասենյակի և այլն: Աշխատելով նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ մենք համագործակցում ենք այնպիսի աշխարհահռչակ բրենդների հետ ինչպիսիք են ECCO, Henderson, Geox, Carpisa: Գործընկերոջ նկատմամբ պատասխանատու մոտեցումը, նրա ակնկալիքներն ամենաբարձր մակարդակով բավարարելու միտումը , բիզնեսի կայունությունն ու թափանցիկությունը, արագ զարգացումը, մրցունակ գները և բարձրորակ արտադրանքը Nor Projects-ի հիմնական մրցակցային առավելություններն են։