Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի բաժնի ղեկավար / Head of Sales

Lomano

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly 300,000-450,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations, Art, Design
Deadline:
10/22/2026

Խնդրում ենք դիմեն միայն փորձառու մասնագետները։

Նկարագրություն

Lomano 3D Studio-ն փնտրում է ղեկավարի՝ հաճախորդների ներգրավման և նախագծերի կառավարման թիմերը ղեկավարելու համար։

Պարտականություններ

  • Սահմանել վաճառքի նպատակները և վերահսկել երկու թիմերի արդյունքները։
  • Կազմակերպել նոր հաճախորդների ներգրավումն ու փոխանցումը նախագծերի մենեջերներին։
  • Վերահսկել պատվերների ընդունման, արտադրության հետ համաձայնեցման և հաճախորդին հանձնման գործընթացը։
  • Ավելացնել կրկնակի պատվերներն ու լրացուցիչ վաճառքները, զարգացնել հաճախորդների հետ համագործակցությունը։
  • Զարգացնել թիմը, վերահսկել CRM-ի վարումը և վերլուծել վաճառքի ցուցանիշները։

Պահանջներ

  • Վաճառքի թիմի կառավարման փորձ, բանակցային և կազմակերպչական հմտություններ, CRM-ի իմացություն։ Հայերենի և ռուսերենի լավ իմացություն․ անգլերենը՝ առավելություն։

  • Bitrix24-ի գերազանց իմացություն

    3D ոլորտի փորձը պարտադիր չէ։

Աշխատանքային գրաֆիկ

  • Երկուշաբթի–ուրբաթ՝ 10:00-19:00 / Շաբաթ՝ 10:00-14:00
Company օverview
address
Address
23 Թումանյան փողոց
address
Number of employees
16-50

Lomano-ն մասնագիտացված ընկերություն է, որը տրամադրում է 3D մոդելավորման ծառայություններ ոսկերչական ոլորտի համար։ Մենք ստեղծում ենք բարձրորակ և ճշգրիտ 3D մոդելներ՝ մատանիների, կախազարդերի, ականջօղերի, թևնոցների և այլ զարդերի արտադրության համար։

Մեր թիմը համատեղում է ժամանակակից տեխնոլոգիաները, փորձը և ստեղծագործական մոտեցումը՝ ապահովելով որակյալ արդյունք յուրաքանչյուր նախագծի համար։ Lomano-ն աշխատում է ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ ոսկերչական ընկերությունների և արտադրամասերի հետ՝ օգնելով գաղափարից հասնել պատրաստ արտադրանքի։

Մեր նպատակն է ստեղծել գեղեցիկ, տեխնիկապես ճիշտ և արտադրության համար պատրաստ 3D մոդելներ՝ պահպանելով բարձր որակ, ճշգրտություն և ժամանակին իրականացում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media