
Վաճառքի բաժնի ղեկավար (գործակալ)
Asatryans Real Estate
Նկարագրություն
«Asatryan Real Estate» անշարժ գույքի գործակալությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի բաժնի ղեկավարի և բրոքերների։
Պարտականություններ
- Վաճառքի բաժնի ռազմավարության մշակում
- Վաճառքի խթանմանը նպաստող ծրագրերի մշակում
- Շուկայի պարբերաբար ուսումնասիրություն
- Անշարժ գույքի վաճառողների և գնորդների հետ աշխատանք
- Անշարժ գույքի լուսանկարում
- Անշարժ գույքի ցուցադրությունների կազմակերպում
- Առուվաճառքի կամ վարձակալության գործարքի ուղեկցում`մինչև գործարքի ավարտ
Պահանջներ
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ՝ անշարժ գույքի ոլորտում
- Բարձրագույն կրթություն
- Ներկայանալի արտաքին տեսք
- Աշխատասիրություն, նպատակասլացություն, համառություն
- Բանակցելու հմտություններ
- Կիրթ և գրագետ խոսք
- Թիմում աշխատելու ունակություն
- Համակարգչային գիտելիքներ
- Անգլերենի, ռուսերենի իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ` 10։00-19։00, շաբաթ` 10:00-17:00։
Asatryans Real Estate միջազգային ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին գործարար Միքայել Մալխասյանի և երգիչ Արտաշ Ասատրյանի կողմից։ Ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի առք ու վաճառքով ինչպես Երևանում, այնպես էլ ողջ Արաբական Միացյալ Էմիրություններում։