Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի բաժնի ղեկավար

AM Group

City: Yerevan
Salary:
Monthly 300,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations, Executive, Upper Management
Deadline:
5/28/2023
Job posting has expired

Նկարագրություն

Էյ Էմ Գրուպ ՍՊԸ-ին անհրաժեշտ է վաճառքի բաժնի ղեկավար, ով պատասխանատու է կազմակերպության արտադրանքի վաճառքների կազմակերպման, աշխատանքների կոորդինացման և ղեկավարման համար:

Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ:

Պարտականություններ

1. Իրականացնում է ինժեներական բաժնի աշխատանքների կոորդինացում վերահսկողություն :

2. Ընդունում և ձևավորում է նոր չափագրումների հայտերը

3. Ընդունում է Ընկերության հեռախոսազանգերը

4. Հսկողություն է պահում Ընկերության դեբիտորական պարտքերի և նրանց մարումների ժամանակացույցի նկատմամբ

5. Վերահսկում է հայտերի և ձևավորված պատվերի ողջ գործընթացի ժամանակագրությունը

6. Կատարում է ավարտած պատվերի ամփոփումը ՝փաստաթղթերի ստացումն ու դրանց պարունակության ամբողջականությունը ,ֆինանսական մասը և կատարողական ակտերի ապահովումը եթե դրա անհրաժշտությունը կա:

Պահանջներ

1. Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

2. Պլանավորման ունակություն

3. Մարդկանց կառավարելու ունակություն

4. Համակարգված աշխատելու կարողություն

5. Բանակցելու ունակություն

6. Թիմում աշխատելու կարողություն

7. Իգական սեռի ներկայացուցիչ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերը՝ երկ-ուրբ 09:00-18:00, շաբաթ՝ 9։00-15։30

Աշխատանքի հասցեն՝ ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2

Աշխատավարձը՝ 300,000 դրամ և ավելի։

Company օverview
address
Address
Երվանդ Քոչար 8/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
055588425

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

See more

Spread the word! Share this job on social media