
Վաճառողուհի / գանձապահ
GUAVA LLC
Նկարագրություն
GUAVA NOVA հագուստի սրահի Բաշինջաղյան 188/8 մասնաճյուղում անհրաժեշտ է վաճառողուհի-գանձնապահ։
Պարտականություններ
- Հաճախորդների ժպիտով և բարեհամբույր սպասարկում,
- Հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- Վաճառքի ամբողջական ընթացքի ապահովում,
- Դրամարկղի ընդունում/հանձնում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- POS, ՀԴՄ-ի աշխատելու կարողություն
- Հստակ ձևակերպված պարզ խոսք,
- Պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմային աշխատանքի ցանկություն և ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկու հերթափոխով է՝ 09.00-18.00 և 12.00-21.00-ն, երկու օր ազատ։
Ֆիքսված աշխատավարձ + վաճառքից %:
GUAVA-NOVA -ն հիմնադրվել է 2018 թվականին։Մենք առաջարկում ենք տղամարդկանց, կանացի և մանկական հագուստի , կոշիկի և աքսեսուարների բազմազան տեսականի։ Բարձր որակի արտադրանքն անմիջապես գնահատվեց սպառողների կողմից և արժանացավ նրանց վստահությանը։ Մենք պարտավորվում ենք խթանել հայկական արտադրությունը ՝ ցուցադրելով տեղական որակն ու դիզայնը յուրաքանչյուր կատեգորիայում։