
Վաճառող/ուհի Գանձապահ
Violet
Նկարագրություն
Violet խ/սրահը իր թիմը համալրելու նպատակով փնտրում է վաճառող/ուհի-գանձապահ՝ թափուր հաստիքի համար։
Աշխատավայրը՝ ք. Երևան` Թումանյան 40, Երևան մոլ, Դալմա Գարդեն մոլ, Մեգա մոլ:
Պարտականություններ
- Ապահովել ապրանքատեսականու պատշաճ դասավորվածությունը
- Գրագետ և բարձրակարգ սպասարկել հաճախորդներին
- Հաճախորդին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն
- Ներկայացնել և ապահովել ապրանքատեսականու վաճառք
Պահանջներ
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում կդիտարկվի որպես առավելություն
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի է
- Պարտադիր հմտություններ`
- Հաղորդակցման հմտություն
- Թիմային աշխատանքի հմտություն
- Վաճառքի հմտություն
- Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն
- Անձնային հատկություններ՝
- Ակտիվ
- Տրամաբանող
- Կարգապահ
- Պատասխանատու
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել CV (լուսանկարով) էլ. հասցեին:
Violet Home Dеcor-ը մուլտիբրենդային խանութների ցանց է, որն ներկայացնում է բարձրորակ խոհանոցային և ճենապակյա սպասք և ինտերիերի դեկորատիվ պարագաներ՝ որակյալը գնահատողների համար:
Առաջին Violet Home Dеcor վաճառասրահը հաճախորդների առջև բացեց իր դռները 2006թ-ի աշնանը, Մոսկովյան 33 հասցեում: Violet Home Dеcor-ը հանդիսանում է Հայաստանում մի շարք եվրոպական առաջատար ապրանքանիշերի ներկայացուցիչ, ինչպիսիք են՝ Porcel (Portugal), Herdmar (Portugal), Vista Alegre (Portugal), Argenesi (Italy), IVV (Italy), Nachtmann (Germany), Elleffe Design (Italy)…
Խանութ-սրահը առաջարկում է բարձրորակ սպասք և ինտերիերի դեկորատիվ պարագաներ, որակյալը և գեղեցիկը գնահատողների համար: Բծախնդրորեն ընտրված տեսականի, բարեհամբույր սպասարկում, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի: Դա է մեր երկարամյա աշխատանքի հաջողություն բանալին: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին լավագույն և որակյալ սպասքի, նվերների լայն ընտրանի: Մենք համոզված ենք, որ Ձեզանից յուրաքանչյուրն ունի անհատական և յուրահատուկ ճաշակ: Մեր թիմն աշխատում է մարմնավորել նորարար և ստեղծագործ (կրեատիվ) գաղափարներ, որպեսզի բավարարի նույնիսկ ամենաբծախնդիր ու պահանջկոտ հաճախորդի ճաշակը:
Կարող եք այցելել մեզ նաեւ Թումանյան 40, Դալմա մոլ, Երևան մոլ և Մեգամոլ խանութ սրահներում: