Վաճառող(ուհի)
Paul Armenia
Նկարագրություն
Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունը իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար աշխատանքի է հրավիրում վաճառողուհիների:
Եթե սիրում ես շփումը մարդկանց հետ, կարևորում ես թիմային աշխատանքը և բարեհամբյուր ես, ապա սա հենց քո հնարավորությունն է միանալու մեր թիմին:
Պարտականություններ
- Իրականացնել հացաբուլկեղենի և հրուշակեղենի վաճառք,
- Կատարել գրագետ խորհրդատվություն,
- Դրամարկղի շարժի վերահսկողություն,
- Հետևել ցուցափեղկի մաքրությանը և տեսականու դասավորվածությանը։
Պահանջներ
- Կրթությունը միջին մասնագիտական և բարձր,
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Վաճառքի հմտություններ,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն հաղորդակցման ունակություն,
- Արագ կողմնորոշման ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը ձևավորվում է հերթափոխի ֆիքսված գումար + մասնաճյուղի իրականացրած վաճառքից տոկոս։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։