Get our free app. It won't take up space on your device

Վաճառողուհի

Laki Dessert

Location: Kanaker-Zeytun, Yerevan
Employment type: Part Time
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
11/30/2025

Նկարագրություն

🍰Լակի դեսերտ հրուշակեղենի արտադրամասին անհրաժեշտ է վաճառողուհի` աշխատանքային փորձը ցանկալի է։

Եթե սիրում ես շփվել մարդկանց հետ, հաճույք ես ստանում քաղցր միջավայրում աշխատելուց ու միշտ ժպիտով ես դիմավորում հաճախորդներին, ապա սպասում ենք քեզ մեր թիմում։

Պարտականություններ

  • Սպասարկել հաճախորդներին,
  • Ներկայացնել տեսականին,
  • Կատարել վաճառք։

Պահանջներ

  • Լինել դրական և ժպտադեմ,
  • Անգլերեն և ռուսերեն իմացությունը ցանկալի է,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 15 օր (օրը մեջ կամ երկու օրը մեջ գրաֆիկով, կես դրույքի տարբերակ չունենք)՝ 10։00 – 20։00

Խանութ սրահը գտնվում է ք․ Երևան Ռուբինյանց 11/2 հասցեում։

Company օverview
address
Address
Երևան, Ռուբինյանց փողոց, 11
address
Number of employees
1-15
Phone
Phone
043838323, 093402204

Laki Dessert Art Studio-ն, որն արդեն գրեթե 20 տարի հայկական շուկայում ներկայանում է տարատեսակ թխվածքներով ու տոնական տորթերով, հաճախորդների համար հնարավորություն է ստեղծել ինտերնետային խանութի շնորհիվ պատվերներ կատարել ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ցանկացած վայրից՝ գեղեցիկ և համեղ նվեր անելով իրենց մտերիմներին:

Լակիի պատմությունը սկսելվել է փոքրիկ վառարանով ու հարիչով եւ երկու աշխատողով, որոնց թվում էր նաև դերասանուհի Լակիի հիմնադիր Լիկա Մեսրոպյանը, ով նույնպես թխում էր և հետեւում ամեն մանրուքին: Տարեցտարի շատացան ոչ միայն վառարանները, այլեւ աշխատակիցները, բայց մինչ օրս էլ Լիկան մասնակցում է թխելու, ձեւավորելու գործընթացին, զբաղվում մենեջմենթով ու հետեւում բոլոր աշխատանքներին՝ վստահ ապահովելով արդեն սովորական դարձած Լակիի անթերի որակն ու բարձր կարգը։

Laki-ի իմիջային դիզայնով զբաղվում է նրա Լիկայի քույրը` Յանա Մեսրոպյանը, ով պրոֆեսիոնալ դիզայներ է, և նրա  ճաշակին վստահում են բոլորը:  Իսկ Լիկայի համար մայրն ու քույրը ամեն հարցում ամենալավ հորհրդատուներն են ու աջակցները:

Laki-ին գնահատված է բարձրորակ, թարմ եւ համային ճիշտ համադրությունների շնորհիվ։ Մեծ ուշադրություն է դարձվում մատուցման ձեւին. մենք մեր գործին արվեստային մոտեցում ենք ցուցաբերում:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media