Վաճառող-խորհրդատու (Գործիքների բաժին)
VLV CENTRE
Նկարագրություն
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Վաճառող-խորհրդատու՝ գործիքների բաժնի համար։
Եթե ցանկանում եք դառնալ ոլորտի պրոֆեսիոնալ, պատրաստ եք սովորել և զարգանալ, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։ Ընկերությունը կազմակերպում է 2-ամսյա վճարովի մասնագիտական ուսուցում, որի ընթացքում կծանոթանաք գործիքների տեսականուն, տեխնիկական առանձնահատկություններին, վաճառքի մեթոդներին և հաճախորդների սպասարկման չափանիշներին։ Ուսուցումն ավարտելուց հետո հաջողությամբ անցած մասնակիցները կշարունակեն աշխատանքը որպես մշտական աշխատակից։
Պարտականություններ
- Խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին և աջակցել ապրանքների ընտրության հարցում։
- Ներկայացնել գործիքների տեխնիկական առանձնահատկությունները։
- Իրականացնել վաճառքի գործընթացը և ձևակերպել պատվերները։
- Ապահովել ապրանքների ճիշտ դասավորվածությունն ու ներկայացվածությունը վաճառքի սրահում։
- Հետևել ապրանքների առկայությանը և տեղեկացնել համալրման անհրաժեշտության մասին։
- Ապահովել բարձրակարգ հաճախորդների սպասարկում։
Պահանջներ
- Առնվազն միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն։
- Սովորելու մեծ ցանկություն և պատասխանատու վերաբերմունք աշխատանքի նկատմամբ։
- Հաղորդակցման և վաճառքի հմտություններ։
- Նախաձեռնողականություն, ճշտապահություն և թիմում աշխատելու կարողություն։
- Գործիքների ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ։
Հավելյալ նշումներ
- 2-ամսյա վճարովի մասնագիտական ուսուցում։
- Հաջող ավարտից հետո՝ մշտական աշխատանք «ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ում։
- Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ։
- Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություն։
- Կայուն աշխատանք և աջակցող թիմ։
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։