Վաճառող-Խորհրդատու
EPODEX
Նկարագրություն
Փնտրում ենք ակտիվ և շփվող երիտասարդների INTEXT GROUP ըկերության վաճառասրահում վաճառքի խորհրդատուներին միանալու նպատակով։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկման իրականացում,
- Համապատասխան ապրանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Վաճառքի կազմակերպում,
- Կատարել հեռախոսազանգեր և ձեռք բերել պայմանավորվածություններ,
- Վարել բանակցություններ առկա և պոտենցիալ հաճախորդների հետ,
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
- Ընթացիկ աշխատանքների դասակարգում,
- Պատրաստել հաշվետվություններ կատարած աշխատանքի մասով։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը ցանկալի է,
- Վաճառքի կամ սպասարկման ոլորտում 1 տարվա փորձ,
- Համակարգչային հմտություն /Word, Excel/,
- Ռուսերեն լեզվի լավ և անգլերեն լեզվի բավարար իմացություն,
- Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցություններ վարելու լավ հմտություններ,
- Կոնֆլիկտների և սթրեսի կառավարման հմտություններ,
- Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ,
- Բանակցելու, գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու և ժամանակի կառավարման լավ ունակություններ։
Intext Group-ը ներմուծող, արտադրող և պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ընկերություն է, որը մասնագիտացած է գերմանական պրեմիում հումքով նորարարական հատակների և էպօքսիդային կահույքի արտադրության մեջ։ Մեր աշխատանքը միավորում է նորագույն տեխնոլոգիաները, ճշգրիտ վարպետությունն ու անհատական դիզայնի լուծումները, ստեղծելով միջավայրեր, որոնք առանձնանում են իրենց ոճով, ֆունկցիոնալությամբ և երկարակեցությամբ։Մեր թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, ովքեր յուրաքանչյուր նախագծի մոտենում են անհատական մոտեցմամբ՝ ապահովելով ոչ միայն տեխնիկական կատարում, այլ նաև հաճախորդի գոհունակություն։ Մենք աշխատում ենք թե՛ անհատ հաճախորդների, թե՛ խոշոր բիզնեսների հետ՝ առաջարկելով ոլորտին համահունչ լուծումներ: