Վաճառող-խորհրդատու
Ռիթեյլ ընդ մոր
Նկարագրություն
Retail and more ՍՊԸ-ն (ընկերությունը ֆրանսիական ADOPT օծանելիքների ու խնամքի միջոցների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում) փնտրում է վաճառող-խորհրդատու՝ նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձով։ Աշխատավարձը՝ 150 000 դրամ (պահումներից հետո) + բոնուսներ։
Պարտականություններ
- Վաճառքի կետում ապրանքատեսականու ճիշտ դասավորվածության ապահովում՝ ցուցադրման սահմանված պահանջներին համապատասխան,
- Հաճախորդներին տեսականու վերաբերյալ պատշաճ խորհրդատվության տրամադրում, բարեհամբույր սպասարկում,
- Վաճառքի իրականացում։
Պահանջներ
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Համակարգչային բազային գիտելիքներ,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում։
Retail and more ընկերությունը, հանդիսանալով ֆրանսիական Adopt ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, առաջարկում է օծանելիքի և խնամքի միջոցների մեծ և տարբերվող տեսականի՝ արտադրված ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ: