Get our free app. It won't take up space on your device

Վաճառող-խորհրդատու

Bella Casa

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
7/22/2026

Նկարագրություն

«Bella Casa» խանութ-սրահների ցանցն իր թիմն ընդլայնելու նպատակով աշխատանքի է հրավիրում փորձառու, ակտիվ Վաճառող-խորհրդատուների։

Պարտականություններ

  • Ապահովել հաճախորդների բարձրակարգ և գրագետ սպասարկում,
  • Ապահովել ապրանքատեսականու ամբողջական և ճշգրիտ ներկայացում,
  • Իրականացնել վաճառքի ամբողջական գործընթացը՝ խորհրդատվությունից մինչև գործարքի ավարտ,
  • Ապահովել ցուցասրահում ապրանքների առկայությունն ու պատշաճ ներկայացումը,
  • Կազմակերպել ապրանքների ճիշտ դասավորվածությունը՝ ըստ տեսակների և սահմանված ստանդարտների,
  • Վերահսկել գնապիտակների առկայությունն ու ճշգրտությունը։

Պահանջներ

  • Թերի բարձրագույն կամ բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (շինանյութի ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն),
  • Վաճառքի տեխնիկաների իմացություն և զարգացած հաղորդակցման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն և ճկունություն,
  • Թիմային աշխատանքի կարողություն և արդյունքին ուղղված մտածողություն։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ
  • Մասնագիտական և կարիերայի զարգացման հնարավորություններ
  • Կորպորատիվ զեղչեր ընկերության ապրանքատեսականու համար
  • Վերապատրաստումներ և շարունակական թրեյնինգներ

Թափուր հաստիքներ առկա են հետևյալ խանութ-սրահներում

  • Վարդանանց 22
  • Վարդանանց 77
  • Ֆրունզեի 104/1
  • Նար-Դոս 1-ին նրբ. 43/2
  • Նար-Դոս 1-ին փող. 75/169
  • Դավիթ Անհաղթ 8/1
  • Առինջ Մոլ տաղ. 300
  • Առինջ Մոլ Բ թաղ. 17 Ա տաղ.
  • Առինջ Մոլ Բ թաղ. 312 տաղ.

Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել դիմումը հարթակում կամ զանգահարել՝ 043 200 106 հեռախոսահամարով։

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:

Company օverview
address
Address
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Number of employees
51-150
Phone
Phone
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media