Վաճառող-խորհրդատու
TST LLC / Complex-Bar Yerevan
Industry:
Customer Support, Client Care
Deadline:
8/25/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Junior, Mid level, Senior
Job posting has expired
Նկարագրություն
Հետաքրքրվա՞ծ եք սպասքի և խոհանոցային սարքավորումների առաջատար բրենդներով, ուզու՞մ եք համագործակցել մի շարք հանրահայտ ռեստորանների հետ, ձեռք բերել նոր գիտելիքներ և միաժամանակ ունեք սպասարկման ոլորտում աշխատելու ցանկություն:
Եթե այո, ապա Complex-Bar Yerevan-ը աշխատանքի է հրավիրում հենց Ձեզ:
Պարտականություններ
- Ապրանքների ներկայացում և խորհրդատվություն
- Հաճախորդների բարեհամբույր սպասարկում
- Վաճառքի գործընթացի իրականացում
- պահպանել եւ զարգացնել հարաբերությունները առկա հաճախորդների հետ
- Դրամարկղի վարում (կանխիկ գործարքներ, ծրագրային գործընթացներ)
- Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը և ճիշտ դասավորվածությանը
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը
Պահանջներ
- Համակարգչային գրագիտություն՝ Excel, Word ծրագրերի իմացություն, համացանցից օգտվելու հմտություններ;
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ռեստորանում, սրճարանում, հյուրանոցային ոլորտում (HoReCa) աշխատանքային փորձի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Ուղարկեք Ձեր CV-ն (PDF ֆորմատով) նշված էլեկտրոնային հասցեին: