Get our free app. It won't take up space on your device

Վաճառող-մենեջեր

Ակվատուս ՍՊԸ

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior, Mid level
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
8/1/2025

Նկարագրություն

Դավիթ Անհաղթ 23/53 հասցեում գտնվող "Մետր2" խանութ-սրահը աշխատանքի է հրավիրում խորհրդատու-վաճառողի:

Պարտականություններ

  • Ապրանքատեսականու վարժ իմացություն (ըստ տեխնիկական բնութագրերի),
  • Հաճախորդների գրագետ սպասարկում, մասնագիտական խորհրդատվության տրամադրում և առաքման կազմակերպում,
  • Վաճառքի հետ կապված համապատասխան հաշվարկների իրականացում (մակերես, ծավալ և այլն),
  • Վաճառասրահում ապրանքատեսականու դասավորվածության ,ապրանքների մշտական առկայության ապահովում, գնապիտակների առկայության:

Պահանջներ

  • Կրթությունը՝ միջին կամ բարձրագույն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office (պարտադիր), 1C (կդիտվի որպես առավելություն),
  • Մաթեմատիկա, երկրաչափություն, տարածաչափություն (դպրոցական մակարդակի իմացություն),
  • Վաճառքի և հաղորդակցման հմտություններ՝ սահուն և գրագետ խոսք, կոնֆլիկտային իրավիճակներից արագ դուրս գալու ունակություն,
  • Լեզուների իմացություն. հայերեն (պարտադիր), ռուսերեն (պարտադիր), անգլերեն (ցանկալի),
  • Թիմային և ծանրաբեռնված աշխատելու ունակություն և պատրաստակամություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի – ուրբաթ՝ 09:00-18:00, շաբաթ օր 09։00-19։00, կիրակի 09․00-16․00, 1 օր հանգիստ (ճկուն)։

Աշխատավարձի չափը՝ կախված հարցազրույցից։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) կամ դիմել նամակի միջոցով:

Company օverview
address
Address
Ավան Աճառյան 31
Phone
Phone
010622299

“Ակվատուս” ընկերությունը հիմնադրվել է մոտ 20 տարի առաջ: Ակվատուս ընկերության ստեղծման հիմնական գաղափարը ի սկզբանե եղել է ժամանակակից շոգեբաղնիքների և լողավազանների պատրատումն ու ներմուծումը Հայաստանյան շուկա: Մեր ընկերությունն իր աշխատանքների և կազմակերպվածության շնորհիվ իրականացրել է բազմաթիվ խոշոր նախագծեր, թվենք մի քանիսը` Gold’s Gym 50 մետրանոց օլիմպիական լողավազան, որը հագեցած է գերժամանակակից ջրի ախտահանման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս պահել ջրի բարձր որակը, օգտագործելով քիմիկատների մինիմալ քանակ, Grand Sport լողավազան, Թուֆենկյան ընկերության լողավազանները, Անի Պլազա հյուրանոցի լողավազան, Էրեբունի Պլազա հյուրանոցի լողավազան, Մետրոպոլ հյուրանոցի լողավազան, Դիլիջանի միջազգային դպրոցի լողավազան և ուրիշ խոշոր ընկերություններ: Մենք հպարտանում ենք մեր բոլոր աշխատակիցներով, ովքեր ապահովում են բարձրակարգ աշխատանք և դու կարող ես լինել նրանցից մեկը։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Profile picture
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media