Վաճառող-գանձապահի օգնական
ART PETROL LLC
Նկարագրություն
«ART Petrol» ՍՊԸ-ն ընդլայնում է իր թիմը և հրավիրում է աշխատանքի պատասխանատու, բարեհամբույր և ակտիվ վաճառող-գանձապահի օգնականի՝ բենզալցակայանի խանութում աշխատելու համար։
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին՝ ապահովելով բարձրակարգ սպասարկում,
- Աջակցել վաճառող-գանձապահին առօրյա աշխատանքներում,
- Պատրաստել և մատուցել սուրճ, հոթ-դոգ և այլ արագ սնունդ՝ պահպանելով հիգիենիկ և որակի պահանջները,
- Հետևել ապրանքների դասավորվածությանը, պիտանելիության ժամկետներին և խանութի մաքրությանը,
- Մասնակցել ապրանքների ընդունման և դարակաշարերի համալրման աշխատանքներին,
- Պահպանել ընկերության ներքին կանոնակարգերը և սպասարկման չափանիշները։
Պահանջներ
- Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն,
- Բարեհամբույր և հաղորդակցվող բնավորություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Աշխատանքային փորձը վաճառքի կամ սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն։
Եթե ցանկանում եք դառնալ «ART Petrol» ընկերության թիմի անդամ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) կամ դիմեք մեզ՝ լրացուցիչ տեղեկությունների համար։ Զանգահարեք՝ 8506 (ներքին՝ 2)
Արտ Պետրոլ ՍՊԸ-ն Հայաստանում գործող բենզալցակայանների ցանց է,որը սպառողին ներկայացնում է բարձրորակ վառելիքով և խանութներում առկա լայն տեսականիով ։