Վաճառող - գանձապահ (Miele Experience Center)
Zigzag
Նկարագրություն
Miele Experience Center-ը փնտրում է նախաձեռնող, հաղորդակցման գերազանց հմտություններով և պրեմիում դասի սպասարկման ստանդարտներին տիրապետող վաճառող-գանձապահի։ Դուք կներկայացնեք գերմանական պրեմիում դասի կենցաղային տեխնիկայի առաջատար բրենդը՝ ապահովելով հաճախորդների բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում։
Պարտականություններ
-
Ողջունել և խորհրդատվություն տրամադրել Miele Experience Center այցելուներին՝ ներկայացնելով ապրանքատեսականու առավելություններն ու ֆունկցիոնալությունը:
-
Իրականացնել պրոդուկտների ցուցադրություն և աջակցել ճիշտ մոդելի ընտրության հարցում:
-
Իրականացնել կանխիկ և անկանխիկ դրամարկղային գործարքներ՝ ապահովելով ճշգրիտ հաշվարկներ:
-
Լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը (երաշխիքային կտրոններ, առաքման ձևակերպումներ, հաշիվ-ապրանքագրեր):
-
Հետևել ցուցասրահում ապրանքների պատշաճ դասավորվածությանը, գնապիտակների առկայությանը և մաքրությանը:
-
Գրանցել և հետևել պատվերների կարգավիճակին՝ համագործակցելով պահեստի և առաքման թիմի հետ:
Պահանջներ
-
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:
-
Վաճառքի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (տեխնիկայի ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն):
-
Դրամարկղային ծրագրերի և POS-տերմինալների հետ աշխատանքի փորձ (1C կամ նմանատիպ ծրագրերի իմացությունը ցանկալի է):
-
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
-
Գրագետ խոսք, ներկայանալի տեսք և հաղորդակցման բարձր մշակույթ:
-
Պատասխանատվության զգացում, ճշտապահություն և սթրեսակայունություն:
Հավելյալ նշումներ
- Հասցե՝ Մաշտոց 24
- Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա հերթափոխային՝ 10։00-19։00, 11։00-20։00
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) նշված էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով «Վաճառող-գանձապահ - Miele Experience Center»:
Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.
The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.
https://www.facebook.com/ZigzagAM