Վաճառող-գանձապահ
«Յունիքիմ» ՍՊԸ
Նկարագրություն
Յունիքիմ ընկերությունը փնտրում է վաճառող-գանձապահի
Պարտականություններ
-
Որակյալ և բարեհամբույր սպասարկել յուրաքանչյուր հաճախորդի՝ պահպանելով Յունիքիմ ընկերության հաճախորդների սպասարկման ստանդարտները և էթիկայի կանոնները։
-
Բացահայտել յուրաքանչյուր հաճախորդի կարիքները, ներկայացնել համապատասխան ապրանքները, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցել ճիշտ ընտրության հարցում։
-
Յուրաքանչյուր վաճառքի ընթացքում հաճախորդին առաջարկել փոխկապակցված կամ առավել շահավետ ապրանքներ՝ նպաստելով վաճառքի ծավալի և միջին կտրոնի աճին։
-
Ապահովել վաճառքի պլանի և սահմանված ցուցանիշների կատարումը՝ ակտիվորեն ներգրավվելով վաճառքի գործընթացում։
-
Իրականացնել կանխիկ, անկանխիկ և այլ վճարման եղանակներով վաճառքներ՝ պահպանելով դրամարկղային գործառնությունների բոլոր սահմանված կանոնները։
-
Կատարել դրամարկղի բացման, օրվա ընթացքում դրամական միջոցների վերահսկման, հերթափոխի ավարտին դրամարկղի հաշվարկման և օրվա փակման աշխատանքները՝ ներկայացնելով համապատասխան հաշվետվությունները։
-
Ճիշտ ձևակերպել վերադարձների, փոխանակումների և այլ դրամարկղային գործարքների փաստաթղթերը՝ համաձայն ընկերության ընթացակարգերի։
-
Ամեն աշխատանքային օր վերահսկել վաճառասրահի և պահեստի ապրանքային մնացորդները, ժամանակին լրացնել դրանք։
-
Մասնակցել ապրանքների ընդունման, հաշվառման, տեղափոխման, դասավորման և պահեստավորման աշխատանքներին՝ ապահովելով ապրանքների ամբողջականությունն ու ճիշտ տեղաբաշխումը։
-
Ապահովել ապրանքների ճիշտ ցուցադրումը, գնապիտակների առկայությունը, ճշգրտությունը և անհրաժեշտության դեպքում իրականացնել դրանց տպագրությունն ու փոխարինումը։
-
Մշտապես պահպանել վաճառասրահի, պահեստի, դրամարկղային գոտու և աշխատակիցների ընդհանուր օգտագործման տարածքների մաքրությունն ու կարգուկանոնը։
-
Հետևել ապրանքների արտաքին տեսքին, պիտանելիության ժամկետներին և փաթեթավորման ամբողջականությանը՝ անհամապատասխանությունները անմիջապես զեկուցելով անմիջական ղեկավարին
-
Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված աշխատանքային պարտականություններին համապատասխան օրինական հանձնարարականները։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ
- MS Office իմացություն, ՀԾ առևտրի իմացություն
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն,
- Ռուսերենի, անգլերենի և այլ օտար լեզվի իմացությունը կդիտի որպես առավելություն,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- Պատասխանատվության բարձր մակարդակ,
- Կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն:
Յունիքիմը հանդիսանում է տարբեր ոլորտների համար նախատեսված քիմիկատների խոշոր ներկրող և մեծածախ մատակարար, ինչպես նաև լվացող և ախտահանող միջոցների արտադրող ընկերություն։ Ընկերությունն ապահովում է հայկական շուկան որակյալ հումքով և արդյունավետ լուծումներով՝ հանդիսանալով բազմաթիվ ընկերությունների համար վստահելի և երկարաժամկետ մատակարար։ Առանձնանում է իր կայուն դիրքով շուկայում՝ որպես Հայաստանում քլորի խոշոր ներկրողներից մեկը՝ ապահովելով այս ռազմավարական նշանակության հումքի անխափան և վստահելի մատակարարում։ Ընկերության գործունեության հիմքում ընկած է արդյունավետ մատակարարման շղթաների խիստ կառավարումը, միջազգային ստուգված գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը և որակի խիստ վերահսկումը տարբեր փուլերում։
Ավելի քան 25 տարվա փորձը հնարավորություն է տվել ձևավորել գործընկերների լայն ցանց և երկարաժամկետ համագործակցություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման վրա։ Մենք խորությամբ հասկանում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և առաջարկում ենք անհատականացված, նպատակային լուծումներ, որոնք նպաստում են նրանց բիզնեսի կայուն աճին և արտադրական արդյունավետության բարձրացմանը։
Յունիքիմը շարունակում է զարգանալ՝ համադրելով հաարուստ փորձը, նորարարական մոտեցումները և շուկայի պահանջների խորքային ըմբռնումը՝ մնալով վստահելի գործընկեր այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս որակին, կայունությանը և փոխադարձ երկարաժամկետ հաջողությանը։
Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝
- Արդյունաբերական քիմիկատների ներկրում
- Լվացող և կոսմետիկ միջոցների համար հումքերի ներկրում
- Ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում
- Լվացող, մաքրող և ախտահանող միջոցների արտադրություն
ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ և այլ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում: