Վաճառող - բարիստա
Pink Berry LLC
Նկարագրություն
«Փինք Բերրի» ՍՊԸ-ն իր գործընկեր «Տուրինո Ջելատո» ընկերության համար փնտրում է վաճառող–բարիստաների՝ պաղպաղակի բուտիկներում աշխատելու համար։
Պարտականություններ
-
Հյուրերի բարեհամբույր սպասարկում,
-
Սուրճի, ինչպես նաև տաք և սառը ըմպելիքների պատրաստում և մատուցում՝ ընկերության ստանդարտներին համապատասխան,
-
Պաղպաղակի ճիշտ մատուցում և ներկայացում,
-
Դրամարկղային գործառնությունների իրականացում, կանխիկ և անկանխիկ հաշվարկներ,
-
Աշխատանքային տարածքի, բարի և սարքավորումների մաքրության ու կարգուկանոնի պահպանում,
-
Ապրանքների առաջարկի և վաճառքի գործընթացի իրականացում,
-
Աշխատանք թիմային միջավայրում:
Պահանջներ
-
Բարեհամբույր, դրական և պատասխանատու վերաբերմունք,
-
Ներկայանալի արտաքին տեսք,
-
Արագ սովորելու ունակություն և պատրաստակամություն՝ յուրացնելու բարիստայի և սպասարկման ստանդարտները,
-
Բարձր մակարդակի սպասարկում ապահովելու ձգտում,
-
Հաճախորդների հետ արդյունավետ շփման հմտություններ: