Get our free app. It won't take up space on your device

Վաճառասրահի ղեկավար

Zigzag

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
9/17/2026

Նկարագրություն

Զիգզագի թիմը մեծանում է, և մենք փնտրում ենք փորձառու, թիմ ղեկավարելու փորձ ունեցող և արդյունքամետ մտածողությամբ վաճառասրահի ղեկավարի։

Պարտականություններ

  • Պլանավորել, կազմակերպել և վերահսկել վաճառքի գործընթացը,
  • Պլանավորել և վերահսկել վաճառասրահի թիմի աշխատանքը,
  • Հետևել վաճառասրահի վաճառքի թիրախներին և ապահովել, որ թիմը իրականացնի պլանավորած վաճառքը,
  • Հետևել վաճառքի և սպասարկման ստանդարտների պահպանմանը,
  • Ապահովել վաճառքների ձևակերպման ստույգությունը,
  • Վերահսկել և կազմակերպել ապրանքների ստացման, համալրման գործընթացը,
  • Վերահսկել և ապահովել վաճառասրահի ընդունված ստանդարտին համապատասխանելը,
  • Կազմակերպել և հետևել փաստաթղթավորման ամբողջականությանն ու ճշտությանը (տաբել, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, պայմանագրեր, երաշխիք, սպասարկման հայտ, առաքման կտրոն, փոխանցման հաշիվ և այլն),
  • Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ,
  • Կառավարել հաճախորդների բողոքները,
  • Հետևել վաճառասրահի սարքերի, կահույքի, պարագաների առկայությանն ու սարքինությանը,
  • Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Ղեկավար հաստիքում 3+ տարվա աշխատանքային փորձ
  • Սպասարկման ոլորտի առանձնահատկությունների իմացություն և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ
  • Թիմ ձևավորելու, առաջնորդելու և թիմակիցների մասնագիտական և անձնային աճը խթանելու կարողություն ու ցանկություն
  • Առաջնահերթություններ սահմանելու և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Թվային հմտություններ (MS office փաթեթի գերազանց իմացություն, ՀԾ, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Հայերեն, ռուսերեն լեզուների՝ գերազանց, անգլերեն լեզվի՝ լավ իմացություն
  • Կազմակերպչական հմտություններ և վերլուծական միտք
  • Սթրեսսակայունություն և արդյունքամետություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա, հերթափոխային՝ 09։45-17։45, 14:00-22:00

Եթե հետաքրքրված եք նշված աշխատանքով և համապատասխանում եք նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV նշված էլեկտրոնային հասցեին՝ նշելով պաշտոնի անվանումը։

Company օverview
address
Address
1 Hyusisayin Ave, office 18
address
Number of employees
151-500

Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.

The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.

https://www.facebook.com/ZigzagAM

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media