Վաճառակետի պատասխանատու
VAK METAL LLC
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է վաճառակետի պատասխանատու։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել վաճառակետի ամենօրյա աշխատանքը
- Իրականացնել հաճախորդների բարձրակարգ սպասարկում, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և ապահովել հաճախորդների պահանջների պատշաճ սպասարկումը
- Վերահսկել վաճառակետի ապրանքային տեսականու առկայությունը, դասավորվածությունը, արտաքին տեսքը և վաճառքի համար պատշաճ ներկայացվածությունը
- Իրականացնել ապրանքների ընդունման, տեղադրման, դասակարգման և պահպանման գործընթացների վերահսկողություն
- Վերահսկել դրամարկղային գործառնությունների, վճարումների ընդունման և դրամական միջոցների հաշվառման գործընթացները՝ ընկերության սահմանված կարգի համաձայն
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Վաճառքի/սպասարկման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
- Հայերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ՝ ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հաղորդակցման զարգացած հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
- Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 091 709-501:
Վակ Մետալը մետաղական արտադրանքի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություն է Հայաստանում, որը հիմնադրվել է 2005 թվականին եւ կարճ ժամանակում դարձել առաջատարներից մեկը հայաստանյան շուկայում:
Վակ Մետալը զբաղվում է միմիայն բարձրորակ մետաղական արտադրանքի ներմուծմամբ: Ռուսական, ուկրաինական, իրանական մետաղների ամենաորակյալ ու բազմազան տեսականին թույլ կտա սպառողին ընտրելու նախընտրած տեսակի ու չափերի մետաղական ապրանքներ ու կառուցվածքներ:
Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «ոչ ազնիվ մետաղ՝ ազնիվ աշխատանք», ձեռք ենք բերել մեծաթիվ հավատարիմ հաճախորդներ, ինչն էլ մեր թիվ մեկ նվաճումն է: