Get our free app. It won't take up space on your device

UX/UI դիզայներ

Yazaryan holding

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Art, Design
Deadline:
8/29/2026

Նկարագրություն

Փնտրում ենք ավագ UX/UI դիզայների՝ «Յազարյան Հոլդինգ»–ի թիմին միանալու համար։

«Յազարյան Հոլդինգ»-ը բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը համախմբում է մի շարք բիզնեսներ՝ ապահովելով կենտրոնացված և համակարգված կառավարում։

Պարտականություններ

  • Ժամանակակից, ֆունկցիոնալ և օգտատիրոջը հարմար ինտերֆեյսի ստեղծում
  • Թիմերի հետ սերտ համագործակցություն՝ հավելվածի ճիշտ տրամաբանության և ճիշտ ֆունկցիոնալ ստեղծելու նպատակով
  • Օգտատիրոջ վարքագծի վերլուծություն՝ UX լուծումների կատարելագործման համար
  • Շուկայի և մրցակիցների ուսումնասիրությունների հիման վրա դիզայներական լուծումների կատարելագործում

Պահանջներ

  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ դիզայներական ամբողջական գործընթացների կառավարման փորձով
  • Figma-ի գերազանց իմացություն
  • Photoshop-ի և Illustrator-ի իմացություն
  • Ուժեղ վիզուալ մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Կայքերի և բջջային հավելվածների կառուցվածքային սխեմաների, օգտագործման ճանապարհների և ինտերակտիվ նախատիպերի մշակում
  • Ժամանակակից դիզայներական ուղղությունների և օգտագործելիության սկզբունքների իմացություն
  • Արհեստական ​​բանականության և գեներատիվ դիզայնի գործիքների հետ աշխատելու փորձ
  • Ժամանակի արդյունավետ կառավարում և բարձր պատասխանատվություն
  • Figma Design System Creation
  • Creating Responsive Designs
  • Mobile App Design
  • How to Work with Icons

Հավելյալ նշումներ

  • Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Ընկերության կողմից ապահովվող սնունդ
  • Աշխատանքային գրաֆիկը 5 օր՝ 10։00 - 19։00

«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։

Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։

Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․

▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։

See more
Benefits
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media