Get our free app. It won't take up space on your device

Ուղեկցումների բաժնի աշխատակից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Penitentiary Service of the Ministry of Justice of the Republic of Armenia

Location: Nubarashen, Yerevan
Salary:
Monthly starting from 260,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required
Industry: Security, Protective Services
Deadline:
7/12/2026

Նկարագրություն

Միացի´ր մեզ՝ մարդակենտրոն և պրոֆեսիոնալ քրեակատարողական ծառայություն ձևավորելու ճանապարհին։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է կրտսեր և առաջատար մասնագետների ընդունելություն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող անձանց ուղեկցումները իրականացնելու համար։

Քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն 18-ից 55 տարեկան հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։

Առաջատար մասնագետների համար պարտադիր է բարձրագույն, իսկ կրտսեր խմբի մասնագետների համար միջնակարգ կրթություն ունենալը։

Պարտականություններ

  • Ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումները մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ
  • Օրենքով սահմանված դեպքերում կալանավորված անձանց և դատապարտյալների մեկնումների ընթացքում ապահովել նրանց ուղեկցորդումները և պահպանությունը
  • Ապահովել վերասոցիալականացման միջոցառումների իրականացման վայրեր դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը
  • Ապահովել դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը դատարաններ և վարութային գործողությունների կատարման վայրեր, ըստ անհրաժեշտության նշված վայրերում իրականացնել վերջիններիս պահպանությունն ու հսկողությունը
  • Ապահովել քաղաքացիական առողջապահական հաստատություն տեղափոխման ենթակա կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումները քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական առողջապահական հաստատություններ՝ հետազոտությունների, բժշկական խորհրդատվության կամ միջամտությունների նպատակով

Պահանջներ

  • Առնվազն միջնակարգ կրթություն կրտսեր մասնագետների համար
  • Բարձրագույն կրթություն առաջատար մասնագետների համար
  • Աշխատանքային փորձ չի պահանջվում
  • Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված
  • Ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա

Պաշտոն զբաղեցնող ծառայողները՝

  • Ամսական ստանում են համապատասխան հավելումներ, ատեստավորման արդյունքներով հնարավորություն ունեն ստանալ լրացուցիչ հավելավճար մինչև 200․000 ՀՀ դրամի չափով,
  • Ծառայության անցկացման վայրից 30 և ավելի կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակմակերես չունեցող ծառայողներն ապահովվում են վարձակալված բնակարանի դիմաց դրամական փոխհատուցմամբ,
  • Ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում,
  • Ծառայողներն ունեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն,
  • Օրենքով սահմանված անհրաժեշտ ստաժի առկայության դեպքում ձեռք է բերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք (այդ թվում միջնակարգ կրթություն ունեցող և համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք),
  • Ծառայությունից արձակվող և հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) ծառայողներն օգտվում են չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից,
  • Ծառայողներին տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով` ամուսնության կամ տարերային աղետի հետևանքով նրան սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ նրա կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքերում։
Company օverview
address
Address
Հայաստան, 0061, Երևան Արշակունյաց պող., 63 շենք
address
Number of employees
1001+
Phone
Phone
+374 60 373755

1919թ. հունվարի 7-ին ազատազրկման վայրերը՝ բանտերը, Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության որոշմամբ հանձնվեցին արդարադատության նախարարությանը, և ստեղծվեց «Բանտային տեսուչ» կառույցը ազատազրկման վայրերի աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու լիազորությամբ:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1921թ. ապրիլին, ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի կազմում ստեղծվեց ուղղիչ-պատժական բաժին, իսկ բանտերը վերանվանվեցին «Ուղղիչ տներ»:

1923 – 1926 թթ. անվանվեց ուղղիչ աշխատանքային բաժին, իսկ 1926թ. կալանավայրերի բաժին, որը գործել է ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի բաժնում:

1930-1934 թթ. համակարգը հանձնվեց ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի ենթակայությանը, իսկ հետագա տարիներին գործեց ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի (ՀԽՍՀ ՆԳ նախարարություն) ենթակայության ներքո: Կրել է տարբեր անվանումներ.

1938թ. – Բանտային բաժին

1959թ. – Ուղղիչ-աշխատանքային գաղութների վարչություն

1962թ. – Կալանավայրերի վարչություն

1969թ. – Ուղղիչ-աշխատանքային հիմնարկների վարչություն

1988թ. – Ուղղիչ գործերի վարչություն

1991թ. – Քրեական պատիժների իրականացման վարչություն

2001թ. Քրեական պատիժների իրականացման վարչությունը ենթակա ստորաբաժանումներով հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը և առ այսօր գործում է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ կենտրոնական մարմնով և 10 հիմնարկներով:

2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 19-ը սահմանվեց որպես Քրեակատարողական ծառայողի օր։

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media