Տվյալների վերլուծման մասնագետ
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Շինարարական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունը փնտրում է տվյալների վերլուծման մասնագետի, ով կապահովի ընկերության տրանսպորտային միջոցների և հատուկ տեխնիկայի տեղաշարժի, շահագործման և վառելիքի օգտագործման վերահսկողությունը։
Պարտականություններ
- Իրականացնել ընկերության ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի GPS համակարգերի ամենօրյա մոնիտորինգ։
- Վերահսկել տրանսպորտային միջոցների տեղաշարժը, երթուղիները, կանգառները և աշխատանքային ժամերը։
- Հետևել տեխնիկայի և տրանսպորտային միջոցների նպատակային օգտագործմանը։
- Վերահսկել սահմանված երթուղիներից շեղումները և ոչ աշխատանքային ժամերին տեղաշարժերը։
- Վերահսկել վառելիքի լիցքավորման և ծախսի տվյալները՝ հայտնաբերելով հնարավոր անհամապատասխանությունները։
- Համեմատել GPS համակարգի տվյալները վարորդների և պատասխանատու անձանց ներկայացրած տեղեկությունների հետ։
- Պատրաստել ամենօրյա, շաբաթական և ամսական հաշվետվություններ տրանսպորտային միջոցների շահագործման վերաբերյալ։
- Վերլուծել մեքենաների և հատուկ տեխնիկայի աշխատանքային ժամերը, վազքը և պարապուրդի ժամանակը։
- Հայտնաբերել կասկածելի կամ ոչ ստանդարտ տեղաշարժերը և դրանց վերաբերյալ տեղեկացնել անմիջական ղեկավարին։
- Վերահսկել GPS սարքերի տեխնիկական աշխատանքը և խնդիրների դեպքում կազմակերպել դրանց վերականգնումը համապատասխան մասնագետների միջոցով։
- Թարմացնել տրանսպորտային միջոցների, վարորդների և GPS համակարգի տվյալների բազան։
- Համագործակցել ավտոպարկի պատասխանատուի, գլխավոր մեխանիկի, անվտանգության ծառայության և շինհրապարակների պատասխանատուների հետ։
- Մասնակցել ավտոպարկի շահագործման և վառելիքի ծախսերի օպտիմալացման գործընթացներին։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ տեխնիկական, ՏՏ, լոգիստիկայի, տրանսպորտի կամ հարակից ոլորտում։
- GPS մոնիտորինգի, ավտոպարկի կառավարման կամ լոգիստիկայի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- GPS մոնիտորինգի ծրագրերի և համակարգերի հետ աշխատելու փորձ։
- MS Office, հատկապես Excel ծրագրի լավ իմացություն։
- Տվյալների վերլուծության և հաշվետվությունների կազմման կարողություն։
- Տեխնիկական խնդիրները հասկանալու և համապատասխան մասնագետին փոխանցելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից մինչև շաբաթ, ժամը 09։00-ից 18։00-ն։
- Հասցե` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք 6/2 (չհասած Նորագավիթ, Նաիրիտ գործարանի հարևանությամբ)։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։