Get our free app. It won't take up space on your device

Թվային մարքեթինգի մասնագետ

UNIBANK OJSC

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
7/18/2025

Նկարագրություն

Յունիբանկը փնտրում է փորձառու թվային մարքեթինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի թվային մարքեթինգային ռազմավարությունների մշակման, ներդրման և օպտիմալացման համար /ծառայությունների մատուցման պայմանագիր/։

Պարտականություններ

  • Մարքեթինգային թվային ռազմավարության մշակում և թվային գովազդային արշավների պլանավորում (ներառյալ SEO, ASO) և վերահսկում,
  • Վճարովի գովազդային արշավների (Google Ads, Facebook Ads, LinkedIn Ads և այլն) պլանավորում, իրականացում և օպտիմալացում,
  • Email մարքեթինգային արշավների մշակում և իրականացում,
  • Մարքեթինգային արշավների արդյունավետության գնահատում (Google Analytics, Meta Insights և այլն),
  • Սոցիալական մեդիայի և կայքէջի բովանդակության ստեղծում (բլոգ, նորություններ, հրապարակումներ),
  • Թիրախային լսարանի ուսումնասիրում, ռազմավարության մշակում և գովազդային բյուջեի կառավարում,
  • Մրցակիցների վերլուծություն և առաջարկների ներկայացում։

Պահանջներ

  • Թվային մարքեթինգի ռազմավարությունների 3+ տարի մշակման և իրականացման փորձ,
  • SEO-ի, PPC-ի և այլ մարքեթինգային ավտոմատացման գործիքների իմացություն,
  • Ստեղծագործական մտածողություն՝ տարբերվող գովազդային բովանդակության ստեղծման համար,
  • Սոցիալական մեդիայի գործիքների կառավարման փորձ,
  • Թիմում աշխատելու հմտություն, պլանավորման և կազմակերպման հմտություն, տեխնոլոգիական հմտություններ տվյալների վերլուծության հմտություն, պատասխանատվության զգացում, զգոնություն, հաղորդակցվելու կարողություն, արագագործություն։

Հավելյալ նշումներ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով)։

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Company օverview
address
Address
Չարենցի 12 թիվ 53, 1-5
address
Number of employees
501-1000
Phone
Phone
374592259

Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media