Տուրիստական գծով մասնագետ
Agape Refectory
Location:
Armavir
Employment type:
Full Time, Flexible
Work schedule:
Five-day workweek, Six-day workweek
Work experience:
Mid level, Senior
Industry:
Customer Support, Client Care, Tourism, Hospitality
Նկարագրություն
Տուրիստական գծով մասնագետը պատասխանատու է ռեստորանային ցանցի տուրիստական հոսքի վաճառքների աճի, նոր հաճախորդների ներգրավման, առկա հաճախորդների հետ հարաբերությունների պահպանման և վաճառքի գործընթացի արդյունավետ կառավարման համար։
Պարտականություններ
- Նոր հաճախորդների և կորպորատիվ գործընկերների որոնում և ներգրավում։
- Ռեստորանների ծառայությունների ներկայացում և վաճառքի իրականացում։
- Հաճախորդների հարցումների, առաջարկների և պատվերների արագ ու պրոֆեսիոնալ սպասարկման ապահովում։
- Մուտքային էլեկտրոնային նամակների, հեռախոսազանգերի և WhatsApp հաղորդագրությունների ժամանակին պատասխաններ։
- Տուրիստական կազմակերպությունների հետ ակտիվ հաղորդակցություն և երկարաժամկետ հարաբերությունների ձևավորում։
- Կորպորատիվ միջոցառումների, խմբային ամրագրումների և հատուկ միջոցառումների վաճառքի կազմակերպում։
- Տուրիստական կազմակերպությունների կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկների ձևավորում։
- Համագործակցություն ռեստորանների այլ բաժինների հետ՝ հաճախորդների բարձրակարգ սպասարկումն ապահովելու համար։
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ։
- Գերազանց հաղորդակցման և բանակցելու հմտություններ։
- Հաճախորդների հետ աշխատելու բարձր մակարդակի կարողություն։
- Արագ արձագանքելու և խնդիրներ լուծելու ունակություն։
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և կազմակերպվածություն։
- Բարձրակարգ բանավոր և գրավոր հաղորդակցություն։
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Համակարգչային գործիքների իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք․
- Աշխատանք պրոֆեսիոնալ և դինամիկ միջավայրում։
- Մրցակցային աշխատավարձ
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
- Հաճելի և թիմային աշխատանքային միջավայր։