
Տուրերի Համակարգող
Էն-Վի Տուր
Աշխատանքի նկարագրություն
Տուրերի համակարգողը կդառնա մեր կիրթ, միասնական և հետաքրքիր թիմի մասը, հնարավորություն կունենա ձեռք բերել օգտակար գիտելիքներ և հմտություններ, զարգանալ անձնապես և մասնագիտորեն:
Կարիերայի զարգացումը և աշխատավարձի բարձրացումը կախված կլինեն պարտականությունների բարձրորակ կատարումից և պահանջված որակավորումներին համապատասխանությունից:
Բոնուսներ և պարգևավճարներ ստանալու հնարավորություն կլինի։ Աշխատանքը հետաքրքիր է և զարգանալու մեծ ներուժ ունի, հրավիրում ենք խելացի, եռանդուն և կենսուրախ մարդկանց։)
ԿԱՐԵՎՈՐ. դիմելուց առաջ խնդրում ենք հաշվի առնել, որ մեր աշխատանքային ժամերն են՝ 10:00 - 19:00, նաև շաբաթ օրերին՝ կես օր:
ԿԱՐԵՎՈՐ. խնդրում ենք դիմեն միայն բարձրագույն կրթությունն ստացած՝ արդեն ԱՎԱՐՏԱԾ թեկնածուներ:
Տուրերի համակարգողի պարտականությունները կներառեն հետևյալ գործառույթները.
- Պատասխանել հաճախորդների/զբոսաշրջիկների հեռախոսազանգերին և սպասարկել գրասենյակում,
- Հաճախորդներին պատմել տուրերի ծրագրերը և բացատրել շրջագայությանը մասնակցելու պայմանները,
- Լրացնել պայմանագրեր հաճախորդների հետ,
- Լրացնել վիզա ստանալու ձևաթղթեր,
- Կապի մեջ լինել հաճախորդների հետ շրջագայությունների հետ կապված տարբեր հարցերի շուրջ հեռախոսով և էլ. փոստով,
- Իրականցնել այլ անհրաժեշտ վարչական գործառույթներ:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- ՊԱՐՏԱԴԻՐ ԱՎԱՐՏՎԱԾ բարձրագույն կրթություն,
- Բացի գրագետ հայերենից, ՊԱՐՏԱԴԻՐ անգլերեն կամ ռուսերեն լեզուներից առնվազն մեկի գերազանց իմացություն,
- Հաճախորդների հետ համբերատար, քաղաքավարի և գրագետ շփվելու ունակություն,
- Ինտերնետի, էլ.փոստի, MS Doc, MS Excel-ի հետ աշխատելու ունակություն,
- Փորձ տուրիզմի կամ հարակից ոլորտում,
- Եվ ամենակարևորը՝ ազնվություն, պատասխանատվություն, աշխատասիրություն, ինտելեկտ:
Խնդրում ենք դիմել այս աշխատատեղի համար՝ մեր էլ. հասցեին ուղարկելով Ձեր.
- Ուղեկցող նամակը, ոչ թե անգլերեն պատրաստի ձևերից տեքստը կրկնօրինակելով, այլ Ձեր բառերով,
- Ռեզյումե։
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՉԶԱՆԳԱՀԱՐԵԼ, եթե մեզ հետաքրքրի Ձեր թեկնածությունը, մենք ինքներս կկապվենք Ձեզ հետ։