ՏՏ ոլորտի մասնագետ՝ անշարժ գույքի գործակալությունում AI հարթակում աշխատելու համար
AKCERN LLC
Նկարագրություն
Կազմակերպությունը առաջարկում է արհեստական բանականության (AI) հարթակում անշարժ գույքի գործակալի աշխատանք։
Փնտրում ենք ակտիվ, պատասխանատու և նպատակասլաց մասնագետ, ով կդառնա մեր թիմի անդամ։
Եթե ցանկանում եք զարգանալ, ունենալ կայուն եկամուտ և աշխատել նորարարական միջավայրում, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում
- Օտար լեզուների իմացություն
- Թիմային աշխատանքի մեջ ներգրավվելու հմտություններ,
- Պատասխանատվության զգացում, կարգապահություն
Ակցեռն Հոլդինգը հայաստանյան անշարժ գույքի շուկայում ծավալում է իր գործունեությունը 1993թ.-ից սկսած: Ներկայումս հոլդինգի
կազմում են անշարժ գույքի առք ու վաճառքով զբաովող հինգ լիիրավ ընկերություններ (սահմանափակ պատասխանատվությամբ),
իրավաբանական խորհրդատվությամբ, անշարժ գույքի գնահատման ծառայությամբ և նախագծա-շինարարական ծառայություններով
զբաղվող ընկերություններ: Ակցեռն հոլդինգի գործունեության ոլորտում են անշարժ գույքի հետ կապված ցանկացած տեսակի
գործարքներ' առք, վաճառք, վարձակալություն, բնակելի (բնակարաններ, տներ, առանձնատներ, հողամասեր, ամառանոցներ) և
առևտրային նշանակության (արտադրական օբցեկտներ), ինչպես նաև անշարժ գույքի գնահատում: Ի լրումն նշված ուղղությունների,
ընկերությունը վերջին տարիների ընթացքում մեծ հաջողություններ ունի շինարարության, ճարտարապետության և ձևավորման
(դիզայնի) ոլորտում: