Get our free app. It won't take up space on your device

Տնօրենի տեղակալ՝ գործառնական գործունեության գծով

Vitromed Medical Center

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Medical, Health, Tourism, Hospitality
Open to international applicants
Deadline:
10/18/2026

Նկարագրություն

Vitromed բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի տնօրենի տեղակալ՝ գործառնական գործունեության գծով։

Փնտրում ենք ուժեղ կազմակերպչական և կառավարչական մտածողությամբ մասնագետի, ով կկարողանա համակարգել կլինիկայի ամենօրյա աշխատանքը, վերահսկել գործընթացները և ապահովել ընդունված որոշումների իրականացումը։

Հիմնական պարտականություններ

  • կլինիկայի ամենօրյա գործառնական աշխատանքի համակարգում,

  • վարչական և օժանդակ ստորաբաժանումների աշխատանքի վերահսկում,

  • տնօրենի հանձնարարականների կատարման վերահսկում,

  • աշխատակիցների աշխատանքի, կարգապահության և պատասխանատվության վերահսկում,

  • ռեգիստրատուրայի և պացիենտների սպասարկման գործընթացների բարելավում,

  • ներքին գործընթացների օպտիմալացում և կանոնակարգերի ներդրում,

  • MIS համակարգի ներդրման և ճիշտ կիրառման վերահսկում,

  • գործառնական խնդիրների արագ բացահայտում և լուծում,

  • ղեկավարությանը պարբերական հաշվետվությունների ներկայացում։

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն,

  • կառավարման և գործառնական գործընթացների կազմակերպման փորձ,

  • թիմ ղեկավարելու ունակություն,

  • համակարգային և վերլուծական մտածողություն,

  • պատասխանատվություն և արդյունքին ուղղված մոտեցում,

  • Excel / Google Sheets և թվային համակարգերի վստահ կիրառում,

  • հայերենի գերազանց իմացություն,

  • ռուսերենի և անգլերենի իմացությունը՝ առավելություն։

  • Բժշկական ոլորտում փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։

Մենք առաջարկում ենք

  • անմիջական աշխատանք բժշկական կենտրոնի տնօրենի հետ,

  • իրական մասնակցություն կլինիկայի կառավարման և զարգացման գործընթացներին,

  • մասնագիտական աճի հնարավորություն։

Աշխատանք՝ լրիվ զբաղվածությամբ, Երևանում։

Դիմելիս խնդրում ենք նշել Ձեր կառավարման փորձը և աշխատավարձային ակնկալիքները։

Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Այասի փողոց 10/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
010750085

«Վիտրոմեդ» բժշկական կենտրոնը Երևանում գործող բազմապրոֆիլ կլինիկա է՝ ավելի քան 15 տարվա փորձով։ Մեր առանցքային ուղղություններից է վերարտադրողական բժշկությունը․ կենտրոնի մասնագետների օգնությամբ լույս աշխարհ է եկել ավելի քան 7 000 երեխա։

Կլինիկայի հիմնական ուղղություններն են՝

  • Անպտղության ախտորոշում և բուժում,

  • Արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) և օժանդակ վերարտադրողական այլ տեխնոլոգիաներ,

  • Վիրաբուժական ծառայություններ,

  • Մեծահասակների պոլիկլինիկական բուժօգնություն։

Մեր աշխատանքում կարևորում ենք բուժօգնության որակը, բժշկական էթիկան և պացիենտի նկատմամբ հարգալից ու պատասխանատու վերաբերմունքը։

«Վիտրոմեդ»-ի թիմում գնահատում ենք մասնագիտական պատրաստվածությունը, պատասխանատվությունը, թիմային համագործակցությունն ու շարունակական զարգացումը։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media