Get our free app. It won't take up space on your device

Տնօրենի օգնական-գործավարուհի

"Apache Group" LLC

Industry: Administrative, Clerical
Deadline: 5/29/2025
City: Abovyan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

«Ապաչի Գրուպ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում տնօրենի օգնական-գործավարուհի։

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմակերպել և համակարգել տնօրենի օրակարգը,
  • Կազմակերպել հանդիպումներ, օրակարգը ժամանակին տրամադրել մասնակիցներին, նշումներ կատարել հանդիպումների ժամանակ և հանդիպման արձանագրությունները տրամադրել համապատասխան կողմերին,
  • Պատրաստել, խմբագրել և տարածել գրություններ, հաշվետվություններ, գրասենյակային փաստաթղթեր,
  • Ընդունել զանգեր, նամակներ և այցելուներ, համապատասխանաբար ուղղորդել դրանք,
  • Ձևակերպել հանձնարարականները և հետևել կազմակերպության անձնակազմին տրված բոլոր հանձնարարականների կատարման ընթացքին,
  • Վարել կազմակերպության փաստաթղթաշրջանառությունը (էլեկտրոնային և թղթային) և ապահովել սահմանված կարգով փաստաթղթերի գրանցումը, բաշխումն ու արխիվացումը,
  • Պատասխանել հեռախոսազանգերին, ընդունել հաղորդագրություններ և վերահասցեագրել նամակագրությունը համապատասխան անձնաց,
  • Կատարել տնօրենի հանձնարարած այլ գործառույթներ։

Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական, լեզվաբանական կամ կառավարման ոլորտում),
  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ նույնատիպ կամ գրասենյակային գործառույթների մեջ,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Հաղորդակցման, կազմակերպչական և ժամանակի կառավարման բարձր հմտություններ,
  • Համակարգչային ծրագրերի MS Office (MS Word, Excel, Outlook) լավ տիրապետում,
  • Պատասխանատվության զգացում, գաղտնիության պահպանում, ճշտապահություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00-18:00։

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, ք. Աբովյան
address
Number of employees
151-500
Phone
Phone
095771771

Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free meals
Free meals
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media