Տնօրենի օգնական
«Ֆամի գրուպ» ՍՊԸ
Նկարագրություն
Fami Group-ը ներկայացնում է Penti, LC Waikiki, Cool Club, Sela միջազգային ապրանքանիշերը և Fami մուլտիբրենդային խանութ-սրահները։
Մենք փնտրում ենք տնօրենի օգնականի, ով տնօրենի ժամանակը, հանդիպումները և հանձնարարականները կվերածի հստակ կառավարվող համակարգի՝ հնարավորություն տալով նրան կենտրոնանալ բիզնեսի զարգացման և ռազմավարական առաջնահերթությունների վրա։
Պարտականություններ
- Ձևավորել տնօրենի օրացույցի, հանդիպումների, հիշեցումների և առաջնահերթությունների կառավարման հուսալի համակարգ,
- Ապահովել, որ կարևոր հանդիպումները նախապես պատրաստված լինեն, իսկ ժամանակացույցի բախումներն ու բաց թողնված պարտավորությունները հասցվեն նվազագույնի,
- Հանդիպումներից հետո ամրագրել որոշումները, պատասխանատուներին և ժամկետները, ապա հետևել հանձնարարականների ժամանակին կատարմանը,
- Ներդնել կամ բարելավել Planfix-ի կամ այլ համակարգի միջոցով հանձնարարականների թափանցիկ վերահսկումը,
- Վարել տնօրենի նամակագրությունը, զանգերը և տեղեկատվական հոսքերը՝ ճիշտ տարբերակելով կարևորն ու հրատապը,
- Կազմակերպել գործուղումների ամբողջ ընթացքը՝ կանխատեսելով հնարավոր խնդիրներն ու նախապես առաջարկելով լուծումներ,
- MS Office և AI գործիքների կիրառմամբ արագ պատրաստել հստակ ամփոփագրեր, հաշվետվություններ, ներկայացումներ և որոշումների համար անհրաժեշտ նյութեր,
- Ապահովել գործարար և գաղտնի տեղեկատվության պահպանման բարձր մակարդակ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Տնօրենի կամ ադմինիստրատիվ օգնականի, ծրագրերի համակարգողի կամ համադրելի դերի գործնական փորձ,
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- MS Office-ի և առաջադրանքների կառավարման համակարգերի վստահ կիրառում,
- AI գործիքներով տեղեկատվություն մշակելու, վերլուծելու և փաստաթղթեր պատրաստելու հմտություն,
- Գործուղումների ընթացքում տնօրենին ուղեկցելու պատրաստակամություն,
- 1C և Planfix համակարգերով աշխատելու փորձը կդիտվեն որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Ո՞վ կարող է հաջողել այս դերում
Դուք, մեծ հավանականությամբ, կհաջողեք, եթե՝
- միաժամանակ կառավարում եք մի քանի գործընթաց՝ առանց մանրուքներ բաց թողնելու,
- ինքնուրույն սահմանում եք առաջնահերթությունները և կանխատեսում հաջորդ քայլերը,
- խնդիրների հետ միասին ներկայացնում եք նաև լուծումներ,
- հետևողական եք և աշխատանքը հասցնում եք չափելի արդյունքի,
- բարձր ծանրաբեռնվածության պայմաններում պահպանում եք արագությունն ու որակը,
- հստակ և պրոֆեսիոնալ եք հաղորդակցվում տարբեր մարդկանց հետ, արժանի եք վստահության և զգույշ եք գաղտնի տեղեկատվության հարցում։
Ի՞նչ ենք առաջարկում՝
Այս դերը հնարավորություն է տալիս ոչ միայն համակարգել տնօրենի աշխատանքը, այլև անմիջականորեն ներգրավվել բիզնեսի առանցքային գործընթացներում, սովորել փորձառու ղեկավարից և հասկանալ, թե ինչպես են կայացվում կառավարչական ու ռազմավարական որոշումները։
- ամենօրյա անմիջական աշխատանք ընկերության տնօրենի հետ,
- բիզնեսը ներսից ճանաչելու և ղեկավարի փորձից սովորելու հնարավորություն,
- մասնակցություն ընկերության կարևոր գործընթացներին և նախագծերին,
- մասնագիտական ու կարիերայի աճի իրական հեռանկար,
- մրցակցային աշխատավարձ,
- կորպորատիվ զեղչ ընկերության խանութ-սրահներում,
- վճարվող լրացուցիչ հանգստյան օր՝ ծննդյան օրվա կապակցությամբ,
- կորպորատիվ միջոցառումներ և աջակցող թիմային միջավայր։
Աշխատանքային օրեր և ժամեր
- Գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00–18։00