Տնօրենի օգնական
«Tamara» LLC
Նկարագրություն
«Թամարա» ՍՊԸ-ն փնտրում է պարտաճանաչ և պատասխանատվության բարձր զգացումով Տնօրենի օգնականի, ով ունի հաղորդակցման գերազանց հմտություններ, ինչպես նաև հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն՝ տեղական և միջազգային գործընկերների հետ կապն ապահովելու համար։
Պարտականություններ
- Վերահսկել տնօրենի հանդիպումների ժամանակացույցը, հետևել էլ․ նամակագրությանն ու պատասխանել հեռախոսազանգերին, ժամանակին ու որակյալ կերպով տրամադրել տեղեկատվությունը տնօրենին,
- Կատարել թարգմանություններ անգլերեն և ռուսերեն լեզուներով,
- կազմել փաստաթղթեր, պատշաճ կերպով վարել և պահպանել գրասենյակի փաստաթղթաշրջանառությունը՝ և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակով,
- Իրականացնել տնօրենի կողմից ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման հսկողություն,
- Կազմակերպել հյուրերի ընդունելությունը,
- Կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-ի իմացություն,
- Հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- Միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու ունակություն,
- Թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն
38 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ: