Get our free app. It won't take up space on your device

Տնօրենի օգնական

Noy Invest Holding

Industry: Administrative, Clerical
Deadline: 5/25/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Open to international applicants

Նկարագրություն

Ինվեստիցիոն և կառավարման հոլդինգը փնտրում է գլխավոր տնօրենի օգնական:

Պարտականություններ

  • Իրականացնել տնօրենի աշխատանքային գրաֆիկի, ժողովների, հանդիպումների պլանավորում, հետևել ամսաթվերին, ըստ անհրաժեշտության հիշեցումներ ուղարկել,
  • Կազմակերպել հանդիպումներ, խորհրդի նիստեր, օրակարգը ժամանակին տրամադրել մասնակիցներին, նշումներ կատարել հանդիպումների ժամանակ և հանդիպման արձանագրությունները տրամադրել համապատասխան կողմերին,
  • Իրականացնել ժողովների արձանագրություններ, ըստ Տնօրենի հանձնարարականների հետևել դրանց իրագործմանը սահմանված ժամկետներում,
  • Ձևակերպել հանձնարարականները և հետևել կազմակերպության անձնակազմին տրված, հանձնարարականների կատարման ընթացքին
  • Ըստ անհրաժեշտության կապ պահել գործընկեր կազմակերպությունների, շահագրգիռ անձանց հետ,
  • Տարաբնույթ նյութերի թարգմանություն հայերենից անգլերեն, ռուսերեն և հակառակը,
  • Աջակցել գլխավոր տնօրենի գործուղումներին՝ հյուրանոցներ, տոմսեր ամրագրել, դեսպանատան փաստաթղթերը պատրաստել, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անձամբ մասնակցել գործուղմանը,
  • Գլխավոր տնօրենի կողմից հանձնարարված այլ ադմինիստրատիվ աշխատանքներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ֆինանսատնտեսագիտական, իրավագիտական կամ ճարտարագիտական),
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համանաման պաշտոնում,
  • Ներդրումային ծրագրերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
  • Լրացուցիչ օտար լեզվի իմացությունը ցանկալի է /չինարեն, արաբերեն կամ պարսկերեն/,
  • MS Office (MS Word, Excel, PowerPoint, Outlook և Internet) փաթեթի գերազանց իմացություն,
  • Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Վարորդական իրավունքի առկայություն,
  • Անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը մրցակցային բարձր, կարիերայի աճի լայն հնարավորություններ։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա, կիրակի հանգիստ՝ 09։00–ից 18։00։

Company օverview
address
Address
Երևան, Հրաչյա Քոչարի փողոց, 4
address
Number of employees
16-50

Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Trainings
Trainings
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media