Տնօրեն
Բակլաչոֆֆ Քոլլեքշն ՍՊԸ
Նկարագրություն
«Baklachoff Collection» ընկերությունը փնտրում է փորձառու, էներգիայով լի և պատասխանատու Ռեստորանի Տնօրեն՝ «Mamma Mia» ռեստորանի ամենօրյա գործունեության ամբողջական կառավարումն իրականացնելու համար։
- Վայրը՝ Երևան, Կենտրոն
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6/1
- Աշխատավարձ՝ բարձր (մրցունակ, քննարկվում է հարցազրույցի ընթացքում)
Պարտականություններ
- Ռեստորանի ամենօրյա աշխատանքների և գործընթացների ամբողջական կառավարում ու վերահսկում
- Աշխատակազմի (մենեջեր, ավագ մատուցող, սպասարկող և խոհանոցային թիմ) աշխատանքի կազմակերպում, մոտիվացում և վերահսկում
- Սպասարկման բարձր որակի, հյուրընկալության ստանդարտների և ռեստորանի արդյունավետության ապահովում
- Աշխատանքային գրաֆիկների պլանավորում և աշխատանքային ընթացակարգերի օպտիմալացում
- Ֆինանսական ցուցանիշների, ծախսերի և ռեստորանի շահութաբերության վերահսկողություն
Պահանջներ
- Աշխատանքային փորձ ռեստորանային ոլորտում (ղեկավար պաշտոնում) ՝ պարտադիր
- Թիմ կառավարելու, առաջնորդելու և ստրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ
- Գերազանց հաղորդակցման, բանակցային և հյուրընկալության հմտություններ
- Ճկունություն՝ աշխատանքային ժամերը ռեստորանի կարիքներին համապատասխանեցնելու համար
Baklachoff Collection is one of Yerevan’s most-loved hospitality groups, with six distinctive venues — Zepyur, Chichiko, Mamma Mia, Creme De la Creme. We are a family team that builds places where guests are happy and where our people grow. Join us and you get: pay on time, every month; an honest schedule; staff meals; training; and a real path to move up and across six venues. If you love hospitality and want a team that respects you, we want to meet you — we reply to every applicant within 48 hours.