Get our free app. It won't take up space on your device

Թիրախավորված գովազդի մասնագետ (Targetologist / Media Buyer)

One Business

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
9/9/2026

Նկարագրություն

Ունե՞ք թիրախավորված գովազդի հաստատված փորձ և փնտրում եք կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։ Մենք ընդլայնում ենք մեր թիմը և հրավիրում ենք պրոֆեսիոնալների, ովքեր սիրում են ստեղծել արդյունավետ գովազդային արշավներ և բացահայտել նորարարական գործիքների հնարավորությունները։ Այս առաջարկը հենց ձեզ համար է, եթե պատրաստ եք աշխատել հետաքրքիր նախագծերով և ապահովել իրական աճ։

One Business-ը խորհրդատվական ընկերություն է, որը մասնագիտացած է Հայաստանում բիզնեսի հիմնման, տեղափոխման և զարգացման գործընթացների ամբողջական աջակցման մեջ։ Մենք տրամադրում ենք իրավաբանական, հաշվապահական և աշխատակիցների հավաքագրման ծառայություններ, աջակցում ենք IT հավաստագրերի ստացման գործընթացում, իրականացնում ենք ՀՀ օրենսդրության իրավական վերլուծություն, պատրաստում ենք իրավական փաստաթղթեր և աջակցում պետական աջակցության ծրագրերի շրջանակում սուբսիդիաների ստացման գործընթացում։

Պարտականություններ

  • Սոցիալական ցանցերում (Meta Ads, TikTok Ads և այլ հարթակներ) թիրախավորված գովազդային արշավների ստեղծում, կարգավորում և կառավարում։
  • Ամսական մինչև 6 գովազդային արշավների (target) գործարկում և վերահսկում։
  • Արհեստական բանականության գործիքների միջոցով գովազդային բովանդակության և կրեատիվների ստեղծում։
  • Թիրախային լսարանների ընտրություն, տարբեր թիրախավորումների փորձարկում և արդյունավետության վերլուծություն։
  • Գովազդային արշավների օպտիմալացում՝ հիմնվելով CPL, CPA և այլ հիմնական մարքեթինգային ցուցանիշների վրա։
  • Գովազդային նյութերի հետ աշխատանք՝ ներառյալ վիդեո կրեատիվների ստեղծում և բարելավում։

Պահանջներ

  • Թիրախավորված գովազդի կարգավորման և կառավարման հաստատված փորձ (Meta Ads, TikTok Ads և այլ հարթակներ)։
  • Արհեստական բանականության գործիքների կիրառման փորձ՝ գովազդային կրեատիվներ ստեղծելու նպատակով։
  • Վաճառքի ձագարի (sales funnel) և հիմնական գովազդային մետրիկաների (CPL, CPA, CTR, Conversion Rate և այլն) իմացություն։
  • Վերլուծական մտածողություն և տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու կարողություն։
  • Ստեղծագործ մոտեցում գովազդային գաղափարների և կոնտենտի մշակման ժամանակ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝

  • Երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00:

Մենք առաջարկում ենք՝

  • աշխատանք կայուն և շարունակաբար զարգացող ընկերությունում,
  • մրցունակ աշխատավարձ,
  • մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ,
  • պրոֆեսիոնալ թիմ և հարմարավետ աշխատանքային միջավայր:


Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին, ինչպես նաև լրացնել հետևյալ թեստային առաջադրանքը՝ https://docs.google.com/forms/d/1BpcWCteyX37gf0wSBOz_ZigpK1yIz_fseJ5BQxo52Q0/viewform?pli=1&pli=1&edit_requested=true :

Company օverview
address
Address
Yekmalyan, 1
address
Number of employees
16-50
Phone
Phone
37444089379

One Business - is a consulting company specializing in business relocation and assistance in running a business in Armenia from zero to key provides legal consulting, accounting, recruitment services, services of obtaining IT certification, preparation of legal statements and other analysis of Armenian legislation, as well as assistance in obtaining subsidies as part of support measures from the state.

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media