
Թիմի ղեկավար / վաճառքի տնօրեն
"ԱՄԿՕ" ՍՊԸ
Նկարագրություն
“ԱՄԿՕ” ընկերությունը հանդիսանում է մի շարք հայտնի Եվրոպական բրենդերի տնտեսական ապրանքների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, որոնց մեջ մտնում է նաև Hobby բրենդը: Ընկերությանը անհրաժեշտ է թիմի ղեկավար և վաճառքի տնօրեն իր անձնական մեքենայով:
Աշխատավարձը՝ 600.000 -1.000.000դրամ
Պարտականություններ
- Վաճառքի թիմի աշխատանքի վերահսկում, աջակցում նրանց անձնական և մասնագիտական աճին,
- Ընկերության կողմից կազմակերպված յուրաքանչյուր առևտրային ակցիայի ժամանակին և բարձորակ անցկացում,
- Իր թիմի աշխատակիցների կողմից գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման գործընթացի վերահսկում,
- Ռազմավարական կարևորություն ունեցող հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և ամրապնդում,
- Վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում և ռազմավարական պլանների մշակում,
- Թրեյնինգների և ցուցադրությունների վարում՝ ըստ պահանջ,
- Թիմի գործունեության և աշխատանքի արդյունավետության վերաբերյալ զեկույցների պատրաստում,
- Թիմում դրական մթնոլորտի խրախուսում և խթանում,
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իր պարտականությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն վաճառքների, մարքեթինգի կամ կառավարման ոլորտում,
- Տնտեսական և սննդի ապրանքների դիստրիբուցիոն վաճառքի փորձ,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
- Վաճառքի և սպասարկման գերազանց հմտություններ,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Վաճառքի թիմին մոտիվացնելու կարողություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office),
- Վարորդական վկայականի և անձնական մեքենայի առկայությունը պարտադիր։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա՝ 09:00-18:00։
Դիմելու համար ուղարկել ռեզյումե։