Տեխնոլոգ
" Armenal" CJSC
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է տեխնոլոգ։
Պարտականություններ
-
Փայլաթիթեղի միջանկյալ, վերջնական թրծման և կտրման գործընթացներում հսկման սխեմաների մշակում, արդիականացում և արտադրության մեջ դրանց կատարման վերահսկողություն։ Վերլուծության և հսկողության իրականացում սպառողների պահանջներին համապատասխանության նպատակով։
-
Միջանկյալ, վերջնական թրծման և փայլաթիթեղի կտրման տեխնոլոգիական փաստաթղթերի մշակում, արդիականացում և արտադրության մեջ դրանց կատարման վերահսկողություն։
-
Վերջնական և միջանկյալ թրծման ռեժիմների մշակում, արդիականացում և վերահսկողություն։
-
Պահանջներից շեղումների պատճառների, ներքին և արտաքին խոտանի պատճառների վերլուծություն։ Հիմնական (արմատական) պատճառների և դրանց վերացման միջոցառումների սահմանում։
-
Որակավորման պատվերների արտադրության, փորձարարական աշխատանքների իրականացման ծրագրերի մշակում։ Կատարման վերահսկողություն։ Եզրակացություններով հաշվետվությունների ձևակերպում։
-
ՊԱԳ բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակում և ներդրում:
-
Հիմնական նյութերի ընտրություն։ Բնութագրերի (տեխնիկական պայմանների) մշակում։ Հիմնական տեխնոլոգիական նյութերի ծախսի նորմերի հաստատում։
-
Արտադրական տեխնոլոգիայի կատարելագործման ուղիների որոնում, համեմատություն լավագույն պրակտիկաների հետ։ Ծախսերի կրճատում, որակի բարելավում։
-
Գործընթացի բանալի (հիմնական) պարամետրերի և արտադրանքի բնութագրերի կանոնակարգում և վերահսկողություն։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է մետալուրգիա, մետաղագիտություն, նյութագիտություն ուղղություններով):
-
Արտադրական ոլորտում աշխատանքային փորձը ողջունվում է,
-
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
-
Մետաղագիտության հիմունքների իմացություն,
-
MS Office-ի, 1C-ի իմացությունը ողջունվում է
-
Սովորելու ունակություն, հաղորդակցման ունակություններ, պատասխանատվություն, որոշումներ կայացնելու կարողություն, գործուղումների պատրաստակամություն:
Հավելյալ նշումներ
-
Աշխատավարձի մակարդակը՝ ~ 380 000 - 395 000 դրամ
-
Լրացուցիչ արտոնություններ՝ սննդի դոտացիա
-
Աշխատանքային ռեժիմ՝ հնգօրյա, 08:00-17:00