Տեխնիկական վերահսկողության բաժնի պետ և պայմանագրային պարտավորությունների կատարման պատասխանատու
Actual HR Partner
Նկարագրություն
Մենք փնտրում ենք բարձր որակավորում ունեցող և պատասխանատու մասնագետի, ով կղեկավարի ընկերության տեխնիկական վերահսկողության բաժինը, կապահովի շինարարական աշխատանքների համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, տեխնիկական նորմերին և որակի պահանջներին, ինչպես նաև կվերահսկի պայմանագրային պարտավորությունների լիարժեք և ժամանակին կատարումը։
Պարտականություններ
- Ղեկավարել տեխնիկական վերահսկողության բաժնի աշխատանքները և ապահովել ստորաբաժանման արդյունավետ գործունեությունը։
- Իրականացնել շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողություն՝ ապահովելով դրանց համապատասխանությունը նախագծերին, տեխնիկական նորմերին և գործող օրենսդրությանը։
- Վերահսկել շինարարական աշխատանքների որակը, ծավալները և կատարման ժամկետները։
- Ապահովել պայմանագրային պարտավորությունների կատարման մշտադիտարկումը և վերահսկողությունը՝ ինչպես ընկերության, այնպես էլ կապալառուների և ենթակապալառուների կողմից։
- Վերլուծել պայմանագրային ռիսկերը, ներկայացնել առաջարկություններ և ապահովել դրանց արդյունավետ կառավարումը։
- Համակարգել համագործակցությունը պատվիրատուների, նախագծային կազմակերպությունների, կապալառուների, տեխնիկական հսկողության և պետական վերահսկող մարմինների հետ։
- Կազմակերպել օբյեկտների տեխնիկական ընդունման, հանձնման և անհրաժեշտ փաստաթղթերի ձևավորման գործընթացները։
- Վերահսկել կատարված աշխատանքների ակտերի, տեխնիկական հաշվետվությունների և համապատասխան փաստաթղթերի պատրաստումը։
- Բացահայտել տեխնիկական անհամապատասխանությունները, մշակել շտկման միջոցառումներ և վերահսկել դրանց իրականացումը։
- Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը՝ նախագծերի տեխնիկական վիճակի և պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ շինարարության, քաղաքացիական ճարտարագիտության կամ հարակից տեխնիկական ոլորտում։
- 5+ տարվա աշխատանքային փորձ տեխնիկական վերահսկողության, շինարարության կամ նախագծերի կառավարման ոլորտում։
- ՀՀ շինարարական նորմերի, տեխնիկական կանոնակարգերի և պայմանագրային հարաբերությունների վերաբերյալ գերազանց գիտելիքներ։
- AutoCAD, Microsoft Office և ծրագրերի իմացություն։
- Վերլուծական մտածողություն, կազմակերպչական և բանակցային բարձր հմտություններ։
Our Vision:
To develop and implement Human Resource Management standards adapted to the Armenian business environment. To create a business management system that reflects our national cultural characteristics when defining employment relationships.
Our Mission:
Regardless of the organization's legal form or field of activity, to promote the implementation and execution of Human Resource Management procedures within their business environment.
Our Development Strategy:
To establish a new culture of providing Human Resource Management outsourcing services in the Armenian business environment - one that is unique in itself and efficient.