Տեխնիկական վերահսկողության բաժնի մասնագետ (ОТК)
RT- Trans
Նկարագրություն
Կարի արտադրամասում արտադրության գործընթացի որակի վերահսկում։
Տեխնիկական վերահսկողության մասնագետը պատասխանատու է արտադրանքի և արտադրական գործընթացների որակի ստուգման և վերահսկման համար՝ ապահովելով համապատասխանությունը սահմանված տեխնիկական չափանիշներին և ստանդարտներին։ Նա հանդիսանում է ընկերության որակի ապահովման կարևոր օղակներից մեկը։
Պարտականություններ
- Արտադրանքի տեխնիկական վերահսկում՝ ըստ սահմանված ստանդարտների,
- Արտադրական պրոցեսների ընթացքում որակի հսկում,
- Հաշվետվությունների ներկայացում,
- Արտադրանքի համապատասխանության ստուգում մինչև մատակարարում։
Պահանջներ
- Բարձր կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է տեխնիկական ոլորտում),
- Նվազագույնը 1 տարվա փորձ՝ որակի վերահսկման կամ տեխնիկական հսկողության ոլորտում,
- Պատասխանատվության զգացում, կազմակերպվածություն և պունկտուալություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․ - ուրբ․՝ 09։00 - 18։00։
«RT Trans» ՍՊԸ-ն դինամիկ զարգացող կազմակերպություն է, որը մասնագիտացած է արտադրության, հատուկ տեխնիկայի արտահանման և ներմուծման մեջ, ինչպես նաև բեռնափոխադրումների ծառայությունների մատուցման ոլորտում։