Տեխնիկական սպասարկման (վերանորոգման) մասնագետ
Haysell
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում տեխնիկական սպասարկման մասնագետի մեր թիմին միանալու։
Պարտականություններ
- Ավտոմատացված սարքերի (սկաներներ, պրինտերներ, կշեռքներ և այլն) տեխնիկական սպասարկում,
- Սարքավորումների անսարքությունների հայտնաբերում և վերանորոգում,
- Պարբերական ստուգումների և պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացում,
- Աշխատանքների վերաբերյալ զեկույցների պատրաստում,
- Հաճախորդների տեխնիկական խորհրդատվության տրամադրում:
Պահանջներ
- Տեխնիկական կրթություն,
- Ոլորտում ունեցած աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և խնդիրներին արագ արձագանքելու կարողություն:
Մենք առաջարկում ենք՝
- Առողջական ապահովագրություն,
- Տարեկան 4 Day Off,
- Հայաստանում շուրջ 40+ սպորտ կոմպլեքսների անդամկացության զեղչված փաթեթներ,
- Կարիերայի աճի հնարավորություն
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 10:00-19:00
Աշխատավայր ՝ Կենտրոն (Չարենցի փողոց)։
Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։
Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։