Get our free app. It won't take up space on your device

Տեխնիկական սպասարկման մասնագետ

GSC LLC

Location: Erebuni, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek, 8 hour shift
Work experience: Junior, Mid level
Industry: Installation, Maintenance, Repair
Deadline:
12/4/2025

Նկարագրություն

GSC-ի մասին

«ՋԻ-ԷՍ-ՍԻ» ՍՊԸ-ն շուրջ 10-ից ավելի տարի է գործում անվտանգության համակարգերի ոլորտում և հանդիսանում է Hikvision-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը ներմուծում, վաճառում, տեղադրում և սպասարկում է անվտանգության համակարգեր՝ տեսահսկման, մուտքի հսկման, հակահրդեհային և «խելացի տուն» լուծումների ոլորտներում։

«ՋԻ-ԷՍ-ՍԻ» ՍՊԸ-ն համարվում է անվտանգության ոլորտի առաջատարներից մեկը և պաշտոնական գործընկեր է մի շարք համաշխարհային բրենդների՝ Hikvision, ITC, Rubezh, DSC, TOTEN, Delta, Paritet, Ruijie։ Ընկերության հաճախորդների շարքում են ՀՀ պետական մարմիններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր մասնավոր կազմակերպություններ։

Ձեր մասին

Որպես տեխնիկական սպասարկման մասնագետ՝ Ձեր հիմնական նպատակը կլինի ապահովել արդեն տեղադրված սարքավորումների անխափան աշխատանքը, իրականացնել պարբերական սպասարկման աշխատանքներ, շտկել առաջացած խնդիրները և ապահովել սարքավորումների ծրագրային ապահովումը։

Պաշտոնի մասին

Որպես տեխնիկական սպասարկման մասնագետ՝ Դուք կունենաք հետևյալ հիմնական պարտականությունները.

  • Իրականացնել պարբերական տեխնիկական սպասարկում արդեն տեղադրված սարքավորումներին, նաև մասնակցություն ունենալ բուն տեղադրման աշխատանքներին՝ ըստ կարիքի,
  • Արագ արձագանքել տեխնիկական խնդիրներին և ապահովել դրանց շտկումը,
  • Կատարել սարքավորումների ծրագրային ապահովման տեղադրում, թարմացում և կարգավորում,
  • Հաշվետվություններ ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ,
  • Համագործակցել թիմի մյուս անդամների և հաճախորդների հետ՝ ապահովելով բարձր մակարդակի սպասարկում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Կրթություն՝ տեխնիկական կամ հարակից ոլորտում,
  • Բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Տեխնիկական գործիքների (դռել, պերֆերատոր և այլն) հետ աշխատելու հմտություններ,
  • Ֆիզիկական բավարար տվյալներ,
  • Բարձր հաղորդակցման հմտություններ,
  • Վարորդական իրավունք (ցանկալի է՝ մեխանիկական փոխանցման տուփով մեքենա վարելու փորձ)։

Համալրման փուլեր

  • Հարցազրույց Magnus-ի ներկայացուցչի հետ։ Այս փուլում պարզվում է ձեր նախնական հետաքրքրվածությունը հաստիքով և կազմակերպությամբ,
  • Հարցազրույց GSC ընկերության հետ։ Այս փուլում գնահատվում է ձեր մասնագիտական և մշակութային համապատասխանությունը,
  • Փորձաշրջան։ Այն տևում է մի քանի օր և ներառում է ծանոթացում աշխատանքային միջավայրին, հմտությունների ստուգում և գնահատում, թե որքան արագ և արդյունավետ կկարողանաք յուրացնել նոր աշխատանքը։

Ինչու՞ միանալ GSC-ին

  • Աշխատել անվտանգության համակարգերի ոլորտում առաջատար ընկերությունում,
  • Զարգացնել տեխնիկական հմտություններ և ստանալ փորձ առաջատար բրենդների սարքավորումների հետ,
  • Ներգրավվել խոշոր պետական և մասնավոր նախագծերում,
  • Աշխատել թիմում, որտեղ արժեքավորվում են կարգապահությունը, պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվությունը,

Վայելել ընկերության կողմից տրամադրվող բենեֆիթները․

  • Ծառայողական մեքենայի տրամադրում,
  • Լանչի ապահովում աշխատակիցների համար,
  • Առողջապահական ապահովագրություն (6 ամիս և ավել աշխատած աշխատակիցների համար),
  • Բոնուսներ՝ կատարողականի հիման վրա,
  • Մրցակցային աշխատավարձ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 10:00 – 19:00։

Գտնվելու վայրը՝ Երևան։

Աշխատանքի տեսակ՝ ամբողջ դրույք։

Աշխատանքի պայմանագիր՝ մշտական։

Company օverview
address
Address
ք. Երևան, Աճեմյան 18/44
address
Number of employees
16-50
Phone
Phone
041930950

GSC ընկերությունը հիմնադրվել է 2014 թ-ին։ Այն ՀՀ տարածքում գործող առաջար ընկերություններից է, ով զբաղվում է անվտանգության սարքավորումների ներմուծմամբ, մանրամեծածախ վաճառքով, դրանց տեղադրմամբ և սպասարկմամբ։

Ընկերությունը զբաղվում է նաև հակահրդեհային, կայանատեղիների, մուտքի-ելքի հսկման համակարգերի, աուդիոհամակարգերի ներմուծմամբ տեղադրումով և սպասարկմամբ։

GSC ընկերությունը հանդիսանում է մի շարք բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից է «HIKVISION» համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշը

 

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Trainings
Trainings
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media