
Տեխնիկական սպասարկման մասնագետ
Derjava
Նկարագրություն
«ԴԵՐԺԱՎԱ-Ս» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու տեխնիկական սպասարկման մասնագետ։
Պարտականություններ
- Կատարել համակցման աշխատանքներ`ըստ տեխնիկական նորմերի և դրույթների,
- Իրականացնել ցանցի սպասարկման աշխատանքներ ՝ գործող տեխնոլոգիաների համաձայն,
- Իրականացնել համակարգչային և տեսահսկման ցանցերի կառուցում,
- Մալուխների մոնտաժում և ապամոնտաժում մասնաճյուղերում։
Պահանջներ
- Համակարգչային սարքավորումների բաղադրինչների իմացություն,
- Օպերացիոն համակարգերի իմացություն,
- Ցանկալի է նվազագույնը 1 տարվա փորձ համապատասխան ոլորտում,
- Օպտիկական և համակարգչային ցանցերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Տեսահսկման սարքավորումների տեղադրում,
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումներ ապահովելու ունակություններ,
- Սեփական ավտոմեքենայի առկայություն, B, կարգի վարորդական իրավունք և վարելու հմտություններ,
- Սպասարկման և համագործակցության հմտություններ,
- Ժամանակը կառավարելու ունակություն,
- Թիմում աշխատելու գերազանց կարողություններ,
- Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն:
Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի: