Տեխնիկական սպասարկման բաժնի ղեկավար
Notebook Centre
Նկարագրություն
Փնտրում ենք տեխնիկական բաժնի հմուտ ղեկավար, ով պատասխանատու կլինի նոթբուքների ախտորոշման, վերանորոգման և հետսպասարկման ամբողջական գործընթացի որակի ու արդյունավետության համար։ Պաշտոնն ենթադրում է տեխնիկների թիմի ղեկավարում, պահեստամասերի պատվերների ու պաշարների կառավարում, ինչպես նաև բարդ ապարատային և ծրագրային խնդիրների լուծում։ Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում։
Պարտականություններ
- Տեխնիկական բաժնի (սպասարկման կենտրոնի) ամենօրյա աշխատանքների պլանավորում, բաշխում և վերահսկում
- Նոթբուքների ապարատային (hardware) և ծրագրային (software) ախտորոշման, վերանորոգման ու սպասարկման որակի պահպանման վերահսկում
- Տեխնիկների և ինժեներների աշխատանքի համակարգում, նոր աշխատակիցների ուսուցում և մասնագիտական աճի ապահովում։
- Անհրաժեշտ պահեստամասերի և սարքավորումների պահանջարկի որոշում, պատվերների ձևավորում և պաշարների վերահսկում։
- Բարդ տեխնիկական խոտանների ախտորոշում, խնդրահարույց դեպքերի վերլուծություն և լուծում։
- Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման գործընթացների, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի ստեղծում ու հետևում։
- Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին բարդ տեխնիկական խնդիրների պարզաբանում, վաճառքի բաժնի հետ համագործակցություն:
Պահանջներ
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ համակարգչային տեխնիկայի (մասնավորապես՝ նոթբուքների) վերանորոգման ոլորտում և թիմ ղեկավարելու փորձ։
-
Նոթբուքների ճարտարապետության, մայրպլատաների (motherboard) աշխատանքի սկզբունքների խորը իմացություն։
-
SMD բաղադրիչների , BGA զոդման (soldering) և սխեմաների (schematics/boardview) հետ աշխատելու հմտություններ։
- Կազմակերպչական հմտություններ, վերլուծական մտածողություն, սթրեսակայունություն և պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Մրցունակ աշխատավարձ (ֆիքսված + բոնուսներ բաժնի արդյունքներից)։
Հագեցած և ժամանակակից սարքավորումներով աշխատատեղ։
Աշխատանքային ժամեր 6 օրյա, 10։00-20։00
Նոութբուքերի և համակարգիչների մասնագիտացված խանութ սրահ։