Get our free app. It won't take up space on your device

Senior maintenance specialist

Evolution Studio AM

Industry: Engineering
Deadline: 10/13/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Էվոլյուշն Ընկերությունը փնտրում է Տեխնիկական սպասարկման ավագ մասնագետի։

Պարտականություններ

  • Ապահովել ընկերության էլեկտրականության ընթացիկ սպասարկումն ու աջակցությունը, ներառյալ բաշխիչ վահանակները և հանգույցները, UPS-ները և գեներատորները
  • Ապահովել էլեկտրական ենթակառուցվածքի պարբերաբար ստուգումների իրականացումը, ապահովել էլեկտրական ենթակառուցվածքի վերանորոգում և անհրաժեշտ սպասարկումը
  • Լուծել Էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները՝ օգտագործելով համապատասխան սարքավորումներ
  • Կատարել տրանսֆորմատորային ենթայայանի ստուգում և ընթացիկ սպասարկում՝ համաձայն ներքին և արտաքին ընթացակարգերի, կանոնների և սպասարկման պայմանագրերի
  • Ղեկավարել կամ վերահսկել այն մասնագետների և ենթակապալառուների աշխատանքը, ովքեր աշխատում են ընկերության էլեկտրական կայանքների հետ
  • Իրականացնել Ընկերության էլեկտրականության վերահսկողություն, հաշվառում և վերլուծություն
  • Ապահովել ընկերության շենքային համակարգերի շարունակական սպասարկումն ու պահպանությունը և վերացնել մանր թերությունները
  • Վերահսկել և ուղեկցել շենքի տեխնիկական համակարգերի հետ աշխատող մասնագետներին և ենթակապալառուներին
  • Ստուգել և անհրաժեշտության դեպքում փոխարինել էլեկտրական լամպերը
  • Ըստ անհրաժեշտության կատարել սանտեխնիկայի հետ կապված ոչ բարդ աշխատանքներ
  • Անհրաժեշտության դեպքում կատարել կոսմետիկ վերանորոգումներ, ինչպիսիք են տեղական պատերի ներկումը, ծեփամածիկը, այլ
  • Կատարել օդափոխման համակարգի հետ կապված անհրաժեշտ բազային աշխատանքներ և վերանորոգումներ, ինչպիսիք են ֆիլտրերի փոխարինումը և լվացումը
  • Պատշաճ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին կամ հրատապ խնդիրներին, երբ դրանք ծագում են և դրանց հետևանքով առաջացած խնդիրներին համապատասխան լուծումներ առաջարկել
  • Կատարել շենքի դռների, բռնակների սպասարկում և վերանորոգում
  • Անհրաժեշտության դեպքում ապամոնտաժել, տեղադրել և վերանորոգել կահույքի բռնակները, ծխնիները և այլ դետալներ
  • Ըստ հանձնարարականի տեղափոխել ապրանքներ կամ սարքավորումներ
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից համակարգերի սպասարկամ վերաբերյալ այլ հանձնարարություններ
  • Փոխարինել գործընկերներին արձակուրդի, հիվանդության արձակուրդի և այլ բացակայությունների ժամանակ

Պահանջներ

  • Կրթությունը ցանկալի է էլեկտրատեխնիկական ճարտարագիտության ոլորտում կամ հարակից ոլլորտներում
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Ռուսերենի կամ անգլերենի խոսակցական մակարդակ
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ փորձ շինարարական համակարգերի սպասարկման և անսարքությունների վերացման ոլորտում
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Համակարգչային բազային գիտելիքներ

Հավելյալ նշումներ

  • մրցակցային աշխատավարձ,
  • մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր,
  • գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն,
  • մասնագիտական ​​և անհատական ​​զարգացման հնարավորություններ` կարիերայի աճի հնարավորություն,
  • առողջության ապահովագրության փաթեթ,
  • արտոնության քարտ,
  • անսահմանափակ հասանելիություն աշխարհի ամենամեծ էլեկտրոնային և աուդիո գրքերի հրատարակչին՝ Bookboon-ին (էլ․ գրքեր, փոդքաստներ, վիրտուալ live դասասենյակներ, առցանց դասընթացներ և այլն)։

Spread the word! Share this job on social media