Տեխնիկական բաժնի ղեկավար
Lady Zone
Lady Zone-ի մասին
Lady Zone՝ Zone հոլդինգի կազմում գործող կանանց և աղջիկների համար նախատեսված մարզասրահների ամենամեծ ցանցն է Հայաստանում՝ 13 մասնաճյուղերով Երևանում։ Zone Holding-ը ներառում է մի շարք առողջ ապրելակերպին, գեղեցկությանը և սպորտին առնչվող բրենդներ՝ ձևավորելով առողջ և էսթետիկ էկոհամակարգ։
Lady Zone-ն առանձնանում է իր ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ միջավայրով և բարձր սպասարկման մշակույթով՝ դարձնելով մարզվելու պրակտիկան հաճելի և արդյունավետ։
Ձեր մասին
Որպես տեխնիկական բաժնի ղեկավար, դուք պատասխանատու եք Lady Zone մարզասրահների ամբողջ տեխնիկական համակարգերի անխափան աշխատանքի համար՝ սկսած մարզասարքավորումների սպասարկումից մինչև շինարարական և սանտեխնիկական խնդիրների կազմակերպում։ Դուք ղեկավարելու եք շուրջ 20 տեխնիկների թիմ և ապահովելու մարզասրահների բնականոն գործառնությունը՝ ապահովելով բարձր որակի սպասարկում և ժամանակին խնդիրների լուծում։
Կատարողական նպատակ 1․ Տեխնիկական աշխատանքների կազմակերպում և վերահսկում
Հիմնական պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել 13 մասնաճյուղերում տեխնիկական սպասարկման աշխատանքները՝ ապահովելով անխափան գործառույթը,
- Վերահսկել տեխնիկների և շինարարների աշխատանքը՝ ապահովելով որակի և ժամկետների պահպանումը,
- Գնահատել խնդիրների առաջնահերթությունը և կազմակերպել շտապ լուծումները,
- Կազմել և իրականացնել պլանային սպասարկման ժամանակացույց,
- Վերահսկել մարզասարքերի, կահույքի, լուսավորության, օդափոխության և սանտեխնիկական համակարգերի վիճակը։
Կատարողական նպատակ 2․ Թիմի ղեկավարում և արդյունավետության բարձրացում
Հիմնական պարտականություններ
- Կառավարել շուրջ 20 տեխնիկների թիմ՝ ապահովելով աշխատանքի հստակ բաշխում և կատարողականի մշտական վերահսկում,
- Տրամադրել տեխնիկական հանձնարարականներ, խթանել թիմային համագործակցությունը,
- Վերապատրաստել կամ վերահսկել նոր աշխատակիցների ներգրավումը տեխնիկական թիմում,
- Ապահովել ներքին հաղորդակցության արդյունավետություն տեխնիկական բաժնի և այլ բաժինների միջև։
Պահանջներ
- Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական ոլորտում,
- Աշխատանքային փորձ՝ որպես տեխնիկական պատասխանատու կամ բաժնի ղեկավար՝ առնվազն 30 հոգանոց թիմի կառավարման փորձով,
- Լայն գիտելիքներ տեխնիկական սպասարկման ոլորտում՝ ներառյալ կահույքի, մետաղյա և սանտեխնիկական աշխատանքների որակի վերահսկում,
- Բարձր կազմակերպվածություն և պատասխանատվության զգացում։
Ինչու՞ միանալ Lady Zone-ին
- Աշխատել առողջ ապրելակերպի և սպորտի ոլորտում առաջատար բրենդի թիմում,
- Ղեկավարել մեծածավալ տեխնիկական գործընթացներ՝ 12 մասնաճյուղերում,
- Աշխատել ընկերությունում, որտեղ գնահատվում է պատասխանատվությունը, պրոֆեսիոնալիզմը և նախաձեռնողականությունը,
- Մրցակցային աշխատավարձ և զարգանալու հնարավորություն։
Հավելյալ նշումներ
Ի՞նչպես դիմել
Ուղարկեք Ձեր CV-ն PDF ֆորմատով, վերնագրի դաշտում նշելով՝ «Տեխնիկական բաժնի ղեկավար»։
Zone հոլդինգը մեծ ընկերություն է, որի մեջ ներառված է - Lady zone հատուկ կանանց և աղջիկների համար մարզասրահների ցանցը, Sun bath zone-ը ` արևայրուքի լավագույն վայրը աղջիկների և երեխաների համար, - Roof zone կոկտեյլ բառը, որտեղ մարդիկ կարող են անցկացնել իրենց միջոցառումները և ժամանցը: