Տեխնիկական բաժնի ղեկավար
"Consel" LLC
Նկարագրություն
«ԿՈՆՍԷԼ» ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է փորձառու տեխնիկական բաժնի ղեկավար:
Պարտականություններ
- Կառավարել և կազմակերպել ընկերության շին․հրապարակներում ինժեներական (օդորակման, օդափոխության, ջեռուցման, ՋՋ) համակարգերի իրականացման գործընթացները, համաձայն հաստատված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի,
- Համակարգել ոլորտային ճարտարագետների, աշխատանքային խմբերի, ենթակապալառուների գործունեությունը,
- Պլանավորել և վերահսկել շինհրապարակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ մատակարարումները (նյութեր, սարքավորումներ, գործիքներ), կազմակերպել նյութական արժեքների նպատակային և խնայողական օգտագործումը,
- Կազմակերպել և ապահովել օբյեկտներում կատարվող աշխատանքների որակի, բյուջեի և ռիսկերի վերահսկողությունը, համապատասխան փաստաթղթային ձևակերպումները,
- Հաղորդակցվել պատվիրատուների հետ, ապահովելով ընդհանուր աշխատանքների պլանավորումն ու իրականացումը, կատարված աշխատանքների փաստաթղթային ձևակերպումները, նախագծի փոփոխությունների համաձայնեցումն ու ձևակերպումը, հնարավոր խնդիրների կարգավորումը և այլն,
- Օպերատիվ լուծել օբյեկտներում առաջացող տեխնիկական և կազմակերպչական խնդիրները,
- Վստահված գործունեության տիրույթի ներքո իրականացնել ընթացիկ ու հեռանկարային պլանավորում, պատրաստել հաշվետվություններ, ներկայացնել առաջարկներ։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ԱՔՇ (ջերմագազամատակարարում և օդափոխություն, ՋՋ), Էներգետիկա, շինարարության կառավարում, կամ հարակից մասնագիտություն։ Ոլորտային մասնագիտական հավաստագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Առնվազն 5 տարվա փորձ շինմոնտաժային աշխատանքների ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոնում։ Միաժամանակ մի քանի շինարարական օբյեկտների աշխատանքը կազմակերպելու փորձ։ Շինարարական նախագծերի կառավարման հաջողված (ամբողջովին ավարտված) փորձը կդիտվի որպես առավելություն,
- AutoCAD ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Առաջնորդելու, խնդիրներն արագ լուծելու և պատասխանատվություն ստանձնելու կարողություն և պատրաստակամություն:
ԿոնսԷլ-ը ավելի քան 25 տարվա փորձ ունեցող բազմապրոֆիլ ինժեներական ընկերություն է, որը Հայաստանում ձևավորում է ժամանակակից ինժեներական մշակույթ և նոր չափանիշներ է սահմանում ոլորտում։
Մենք ներկայացնում և կիրառում ենք աշխարհահռչակ բրենդների պրեմիում դասի ինժեներական լուծումներ՝ իրականացնելով նախագծեր օդորակման, օդափոխության և ջեռուցման համակարգերի, IT հովացման, ջրամատակարարման, լուսավորության, էլեկտրական սարքավորումների և տան ավտոմատացման ոլորտներում։
ԿոնսԷլ-ը կարևորում է շարունակական զարգացումն ու մասնագիտական կրթությունը և ակտիվորեն համագործակցում է մասնագիտական կրթական հաստատությունների հետ՝ օգնելով ուսանողներին ձեռք բերել գործնական գիտելիքներ։ Այս համագործակցության կարևոր օրինակներից է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստեղծված ուսուցման լաբորատորիան, որը հագեցած է Mitsubishi Electric-ի ժամանակակից ուսուցողական սարքավորումներով։