Տեխնիկական բաժնի ղեկավար
"Mehrabyan And Sons" LLC
Industry:
Production, Operations
Deadline:
7/7/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Job posting has expired
Նկարագրություն
“Մեհրաբյան և Որդիներ” Ընկերությունը փնտրում է արհետավարժ Տեխնիկական բաժնի ղեկավարի, ով կապահովի և կկազմակերպի Ընկերության հաստոցների/սարքավորումների նորոգումը, տեխնիկական սպասարկման աշխատանքները և դրանց շահագործման անվտանգ ընթացքը:
Պարտականություններ
- Ընթացիկ, պլանային և կապիտալ վերանորոգման աշխատանքների պլանավորում և կազմակերպում:
- Սարքավորումների վերազինում, արդիականացում:
- Սարքավորումների կարգաբերման աշխատանքների կազմակերպում:
- Նոր սարքավորումների մոնտաժման և շահագործման աշխատանքների ապահովում:
- Կոմպրեսորային սարքավորումների շահագործման և սպասարկման աշխատանքների կազմակերպում:
- Սարքավորումների Էլեկտրոնիկայի հետ առնչվող հարցերի կարգավորման կազմակերպում:
- Տեղում պատրաստվող դետալների գծագրերի կազմում, գծագրերի մեկնաբանում:
- Պահեստամասերի, քսուկային և այլ նյութերի հայտերի կազմում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մեքենաշինության կամ հարակից ոլորտում:
- Աշխատանքային փորձ՝ 3-5 տարի, ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձը ցանկալի է:
- Հայերեն և ռուսերեն լեզուների, տեխնիկական անգլերենի իմացություն:
- Մեխանիկական գծագրեր կազմելու և մեկնաբանելու կարողություն:
- Համակարգչային գիտելիքներ, Autocad կամ Solidworks ծրագրերով աշխատելու կարողություն:
- Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթիից-շաբաթ:
Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր:
Առավելություններ
- Գերազանց թիմ:
- Մասնագիտական զարգացում:
- Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում:
- Ճաշարանի առկայություն:
- Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով):
Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա:
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլ. հասցեին: