Տեխնիկական աջակցման մասնագետ
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք տեխնիկական աջակցման մասնագետ Ucom ընկերությունում աշխատելու համար։
Եթե պատրաստ ես օգտագործել գիտելիքներդ, փորձդ և ունակություններդ՝ օգնելու մարդկանց մշտական և որակյալ կապ ունենալ, ապա հրավիրում ենք միանալ մեր թիմին։
Պարտականություններ
Ի՞նչ ես անելու որպես տեխնիկական աջակցման մասնագետ
- Պատասխանելու ես հեռախոսազանգերին՝ լուծելով առաջացած տեխնիկական խնդիրները,
- Հարցերի միջոցով բացահայտելու ես առաջացած խնդիրները,
- Խնդիրներին տալու ես հնարավորինս արագ ու արդյունավետ լուծումներ,
- Անհրաժեշտության դեպքում փոխանցելու ես խնդիրը համապատասխան բաժիններ,
- Հետևելու ես բաժանորդի կողմից ներկայացված խնդրի լուծման ընթացքին
Պահանջներ
Դիմի՛ր, եթե
- Ունես բարձրագույն կրթություն տեխնիկական ոլորտում
- Քեզ ծանոթ են հետևյալ պրոտոկոլները՝ IPv4, TCP/UDP, DHCP & ARP
- Կարողանում ես բացահայտել անսարքությունները
- Ճկուն ես, արագ ես կողմնորոշվում և ունես համակարգչային ընդհանուր գիտելիքներ
- Ունես գիտելիքներ բջջային սարքերի ծրագրերի վերաբերյալ
- Ունես հայերեն գրագետ խոսք, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի է
- Հերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։
Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։
Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։