Տեխնիկ
Փարիզ Հոթել
Նկարագրություն
- Հյուրանոցի սենյակներում և ընդհանուր տարածքներում տեխնիկական անսարքությունների հայտնաբերում և վերացում։
- Էլեկտրական վարդակների, անջատիչների, լուսավորության և այլ պարզ էլեկտրական սարքերի ստուգում և վերանորոգում։
- Ջրամատակարարման և սանտեխնիկական համակարգերի փոքր անսարքությունների վերացում։
- Ջրի ծորակների, խառնիչների, զուգարանների, ջրահեռացման և այլ սանտեխնիկական սարքերի սպասարկում։
- Օդորակիչների, օդափոխության և ջեռուցման համակարգերի աշխատանքի վերահսկում և պարզ անսարքությունների վերացում։
- Հյուրանոցային կահույքի, դռների, փականների և այլ գույքի փոքր վերանորոգման աշխատանքների իրականացում։
Պարտականություններ
- Ապահովել հյուրանոցի շենքի, սենյակների և ընդհանուր տարածքների տեխնիկական սարքավորումների ու համակարգերի պատշաճ աշխատանքը։
- Պարբերաբար ստուգել հյուրանոցային համարների և ընդհանուր տարածքների տեխնիկական վիճակը։
- Ժամանակին հայտնաբերել և վերացնել էլեկտրական, սանտեխնիկական, ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի անսարքությունները՝ իրավասության սահմաններում։
- Իրականացնել ծորակների, խառնիչների, զուգարանների, ջրահեռացման և այլ սանտեխնիկական սարքերի փոքր վերանորոգման աշխատանքներ։
- Վերահսկել հյուրանոցում տեղադրված կենցաղային և տեխնիկական սարքավորումների աշխատանքը և անհրաժեշտության դեպքում իրականացնել դրանց տեխնիկական սպասարկումը։
- Կատարել հյուրանոցային համարներում առաջացած տեխնիկական խնդիրների վերացման աշխատանքներ՝ հյուրերի համար հնարավորինս արագ և անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով։
Պահանջներ
- կրթություն՝ միջին մասնագիտական,
- աշխատանքային փորձ՝ 1 և ավել տարիների աշխտանքային փորձ,
- պարտադիր հմտություններ՝ հաղորդակցման հմտություն,արագ կողմնորոշվելու հմտություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ, ժամը 09։00-18։00,
Paris Hotel Yerevan is located in downtown Yerevan, in Amiryan street, 2 minutes of walk away from Republic Square.
Փարիզ հյուրանոցն առաջարկում է 65 ոճային ձևավորված սենյակներ` քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով և սմարթ հեռուստացույցներով:
Սենյակներն ունեն մինիբար, անլար և լարային ինտերնետ կապ, գրասեղան, ուղիղ հեռախոսակապ, չհրկիզվող պահոց, խալաթներ, հողաթափեր, վարսահարդարիչ, լողախցիկ, ինչպես նաև` հեռախոս լոգարանում. ամեն ինչ Ձեր այցելությունն ավելի հարմարավետ և հաճելի դարձնելու համար:
Փորձե՜ք իտալական և ֆրանսիական խոհանոցների նրբաքիմք ուտեստները: Անցկացրեք Ձեր ժամանակը տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարում՝ վայելելով դեպի քաղաք և Արարատ սար բացվող հիասքանչ տեսարանները: Զգացե՜ք իրական հարմարավետություն՝ օգտվելով հյուրանոցի ծառայություններից ողջ օրվա ընթացքում՝ 24 ժամ շարունակ.
Lուսավոր և ընդարձակ 65 սենյակ՝ քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով,
Տանիքում գտնվում է Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարը,
Փոքր և միջին միջոցառումների համար նախատեսված սրահ,
Սենյակային ծառայություն,