Տեխնիկ
Coffee House Company
Նկարագրություն
Coffee House թիմը փնտրում է տեխնիկի, ով կհոգա մեր մասնաճյուղերի տեխնիկական կարգուկանոնի մասին։
Եթե սիրում եք սարքավորումների հետ աշխատել, արագ արձագանքել ու լուծումներ գտնել՝ սա հենց ձեզ համար է։
Պարտականություններ
- Սարքավորումների տեխնիկական սպասարկում,
- Այցելություններ մասնաճյուղեր՝ տեղում տեխնիկական խնդիրների լուծման համար,
- Օպերատիվ արձագանք մասնաճյուղերի կողմից ստացվող տեխնիկական, շինարարական, սանտեխնիկական հայտերին,
- Նոր մասնաճյուղերի բացման/վերանորոգման ընթացքում տեխնիկական աշխատանքներում աջակցություն,
- Օպերացիոն թիմերի հետ սերտ կապ՝ տեխնիկական անխափան աշխատանք ապահովելու համար,
- Այլ պարտականություններ հաստիքից բխող։
Պահանջներ
- Տեխնիկական կրթություն (կամ համարժեք փորձ),
- Նմանատիպ աշխատանքի փորձ՝ առնվազն 1 տարի,
- Հոսանքի և սանտեխնիկայի իմացություն
- Տեխնիկական սարքավորումների կառուցվածքի և աշխատանքի սկզբունքների իմացություն,
- Պատասխանատվություն, նախաձեռնողություն և խնդիրները արագ լուծելու կարողություն,
- Վարորդական իրավունք և սեփական մեքենա ունենալը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու համար լրացրեք ստորև հղումը։
Coffee House Company-ն Հայաստանում գործող take away ֆորմատի սուրճի վաճառքի առաջին և ամենախոշոր ցանցն է, որը հիմնադրվել է 2015 թվականին: Ընկերության ցանցը ներառում է 45+ մասնաճյուղ Երևանում և մարզերում: