Տեսահսկման օպերատոր (մոնիտորինգի կենտրոն)
HAYASA HOSPITALITY GROUP LLC
Նկարագրություն
«Հայասա Հոսփիթալիթի Գրուպ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում տեսահսկման օպերատորների, ովքեր աշխատելու են մոնիտորինգի կենտրոնում և իրականացնելու են Հայասայի միավորների տեսահսկման մշտադիտարկում՝ ապահովելով իրավիճակների ժամանակին ֆիքսում և տեղեկատվության փոխանցում պատասխանատուներին։
Պարտականություններ
-
Մոնիտորինգի կենտրոնից՝ տեսախցիկների միջոցով վերահսկել Հայասայի միավորների տարածքներում տիրող իրավիճակը
-
Հայտնաբերել կասկածելի իրավիճակներ, խախտումներ կամ ռիսկային դեպքեր և դրանց մասին անմիջապես տեղեկացնել համապատասխան պատասխանատուներին/անմիջական ղեկավարին
-
Արձանագրել դիտարկումները և հայտնաբերված դեպքերը համապատասխան ծրագրում/հաշվառման համակարգում
-
Կազմել հերթափոխային գրանցումներ, ամփոփ հաշվետվություններ և ներկայացնել անմիջական ղեկավարին
-
Պահպանել կոնֆիդենցիալություն և աշխատել ներքին կանոնակարգերին համապատասխան
Պահանջներ
-
Հյուրանոցային կամ հյուրանոց-ռեստորանային ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է և համարվում է էական առավելություն, հատկապես՝ անվտանգության, ընդունարանի, մոնիտորինգի կամ օպերացիոն միջավայրում
-
Հյուրանոցային միջավայրին բնորոշ գործընթացների, հոսքերի և ռիսկերի լավ պատկերացում
-
Գերազանց տեսողություն և զարգացած տեսողական հիշողություն
-
Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն, կենտրոնացվածություն և արագ կողմնորոշվելու կարողություն
-
Տեսահսկման համակարգերի հետ աշխատանքի հիմնական կանոնների իմացություն
-
Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (ցանկալի է)
Հավելյալ նշումներ
-
Հյուրանոց - ռեստորանային փորձ ունեցող թեկնածուները կդիտարկվեն առաջնահերթ, հաշվի առնելով միջավայրի առանձնահատկությունները և անվտանգության բարձր պահանջները
-
Աշխատանքը հերթափոխային է` 1 օր աշխատանքի, 1 օր հանգիստ, առանց գիշերային հերթափոխի։
“Hayasa Hospitality” Group is a leading hospitality service operator in Armenia, managing hotels and apartments with excellence since 2023. Our portfolio includes “Hayasa Yerevan” Hotel, “Hayasa Apartments,” “Hayasa Old Yerevan” Hotel, and “Hayasa Gyumri” Hotel.
Mission
We provide top-quality accommodation and exceptional service, showcasing Armenia’s cultural heritage and natural beauty while exceeding our guests’ expectations.
Vision
To become the preferred choice for travelers in Armenia by delivering excellence and innovation, empowering our employees, and embracing modern technologies for an enhanced guest experience.
Core Values
- Hospitality: Warm, welcoming, and guest-centric.
- Quality: High standards in every detail.
- Innovation: Modern solutions for better experiences.
- People-focused: Valuing and empowering employees.
- Community: Giving back locally.
- Sustainability: Environmentally responsible operations.